Կորեայի ձորում Հրազդան գետը հունից դուրս է եկել, ճանապարհը միակողմանի փակվել է

© Photo : official site of MES of RA ԱԻՆ-ի փրկարարը՝ Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող ճանապարհին, որտեղ առաջացել է փլվածքը (10 мая 2022). Կոտայք։
ԱԻՆ-ի փրկարարը՝ Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող ճանապարհին, որտեղ առաջացել է փլվածքը (10 мая 2022). Կոտայք։ - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Խնդիրներ են առաջացել Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր ժամը 13:18-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել հողաշերտի փլվածք:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հողաշերտը լցվել է Հրազդան գետը, ինչի հետևանքով գետը հունից դուրս է եկել` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հիշեցնենք, որ ձմռանն էլ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին քարաթափում էր տեղի ունեցել, բայց դեպի Զովունի գյուղ տանող հատվածում։
Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Մոտ 6 խմ քարաթափման հետևանքով ավտոճանապարհը տևական ժամանակ միակողմանի փակ էր։
Լրահոս
0