ԼԺՀ զորքը ՌԴ ԶՈւ աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի ԶՈւ-ի պաշտպանությունը․ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել ֆոտոբանկԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Իգոր Կոնաշենկով
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԼԺՀ զորքը ՌԴ զինված ուժերի աջակցությամբ ճեղքել է Ուկրաինայի էշելոնային պաշտպանությունը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի աջակցությամբ ավարտելով ազգայնականներից Պոպասնայա բնակավայրի մաքրումը, ճեղքել են հակառակորդի էշելոնային պաշտպանությունը և դուրս են եկել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահման»,- ասել է նա:

Գեներալը հստակեցրել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է մինչև 120 ազգայնական, 13 միավոր զրահատեխնիկա և տարբեր նշանակության 12 ավտոմեքենա:
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ մայիսի 9-ի երեկոյան տեղի ունեցած օդային մարտում ուկրաինական Սու-25 գրոհիչ է խոցվել Խարկովի մարզում:
Մեկ օրում Մարիուպոլից Բեզիմեննոյե 400 մարդ է տարհանվել․ ԴԺՀ պաշտպանության շտաբ
Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 3 ԱԹՍ, «Տոչկա-Ու»-ի 1 հրթիռ և «Սմերչ» համազարկային հրթիռային կայանքի մի քանի արկ:
Ռուսական ավիացիան խոցել է ուկրաինացի զինվորականների կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 16 շրջան:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 76-րդ օրը։
Լրահոս
0