00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թվային դրամը՝ միջազգային արժո՞ւյթ. Հայաստանում կրիպտոհաբ ստեղծելու աշխատանքներ են ընթանում

© Photo : provided by Andranik TogramajyanԿրիպտոարժույթի տերմինալ Երևանի առևտրի կենտրոններից մեկում
Կրիպտոարժույթի տերմինալ  Երևանի առևտրի կենտրոններից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Կրիպտոարժույթի տերմինալ Երևանի առևտրի կենտրոններից մեկում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անդրանիկ Տողրամաջյանը ցանկանում է օգնել, որ Հայաստանում ստեղծվեն կրիպտոարժույթների շրջանառության և փոխանակման կանոններ, այնուհետև՝ ազգային թվային արժույթ, որը կարող է շրջանառվել արտերկրում, սկզբի համար՝ Թբիլիսիում և Դուբայում։
Հայաստանը կարող է դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որտեղ կաշխատի ազգային արժույթի թվային նմանակը։ Համենայն դեպս, այդպիսի գաղափար է ուզում իրականացնել ֆինանսական տեխնոլոգիաների մասնագետ Անդրանիկ Տողրամաջյանը, որ վերջերս է Ռուսաստանից հայրենադարձվել Հայաստան։
Նրա նախագծերից մեկն արդեն գործում է. մի քանի այլ ներդրողների հետ միասին նա Հայաստանում արևային մայնինգ-ֆերմա է ստեղծել։ Երկրի մարզերում այդ նպատակով արդեն կառուցվել և գործում է արդյունաբերական մասշտաբի մի քանի արևային կայան, որոնք լիցենզիա են ստացել վերահսկիչ մարմնից (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից): Հայաստանում էլեկտրաէներգիայի արժեքը, նույնիսկ արևային կայանների համար, այժմ բավականին մրցունակ է մայնինգի համար, ուստի նախատեսվում է շարունակել կայաններ կառուցել, նշում է Անդրանիկը:
Բայց մի քանի այլ, է՛լ ավելի մասշտաբային նախագծեր կան։ Ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների խումբը ՀՀ Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ քննարկում է, թե ինչ կանոններ կարելի է սահմանել կրիպտոարժույթով հաշվարկների համար և ինչ պայմաններով կարելի է ստեղծել թվային դրամը (ԿԲ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկում է այդ գաղափարը)։

Նախևառաջ՝ խաղալ ազնվորեն

Հայաստանում կրիպտոարժույթի փոխանակումը «գորշ գոտում» է, այսինքն՝ այն արգելված չէ, բայց կանոններ ևս չկան։ Երևանում արդեն գործում է կրիպտոարժույթի համար նախատեսված երկու տերմինալ («կրիպտոմատ»), որոնք տեղադրել է Sky Labs ընկերությունը՝ Անդրանիկի ևս մեկ նախագիծը:
Տերմինալները կարող են դրամը փոխարկել կրիպտոարժույթի և հակառակը (այլ արժույթներով չեն աշխատում՝ ՀՀ օրենսդրությունը չխախտելու համար, որի համաձայն բանկերից և փոխանակման կետերից դուրս բոլոր գործարքները կարող են կատարվել միայն ՀՀ դրամով)։ Մի կրիպտոարժույթը մյուսին փոխարկել նույնպես առայժմ հնարավոր չէ։
Bloomberg-ը հայտնել է՝ ով է աշխարհի «ամենակրիպտոհարուստ» մարդը
Կրիպտոարժույթի փոխանակում առաջարկող անհատ անձիք նույնպես կան։ Այստեղ իրավիճակը նման է օդանավակայանում տաքսիստների աշխատանքին․ ոմանք ազնիվ են, մյուսները՝ ոչ այնքան։
Տողրամաջյանն ու նրա գործընկերներն ուզում են կարգուկանոն սահմանել կրիպտոարժույթների փոխարժեքների կայք բացելով (cryptorate.am), որը նման կլինի rate.am փոխարժեքների կայքին։ Այստեղ կհրապարակվեն կրիպտոարժույթների փոխարժեքները տարբեր փոխանակման կետերում, ինչպես նաև դրանց մասին կարծիքները։ Կարծիքները աշխատելու են, ինչպես, օրինակ, «Յանդեքս․ տաքսի»-ում կամ նմանատիպ համակարգերում. որքան կարծիքները վատն են, այնքան հաճախորդները քիչ կլինեն։

Թվային դրամ

Շուկան կարգավորելուց հետո կարելի է ազգային թվային արժույթի ստեղծման խնդիր դնել, կարծում է Տողրամաջյանը։ Ներկայումս նա մասնակցում է ազգային թվային արժեքի ստեղծման վերաբերյալ ԿԲ-ի քննարկումներին։ Այն սովորական կրիպտոարժույթից տարբերվում է նրանով, որ իրական ապահովում ունի։
Այդպիսի թվային արժույթի նախագծեր ներկայումս մշակում են ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը, ինչպես նաև Չինաստանի, Բրիտանիայի, Շվեդիայի կենտրոնական բանկերը։ Վերջին երկուսը հայտարարել են, որ թվային ֆունտն ու կրոնը շրջանառության մեջ չեն դնի համապատասխանաբար մինչև 2025 և 2026 թվականները։ Բայց Հայաստանն ավելի փոքր է, և այստեղ շատ ավելի հեշտ կլինի կազմակերպել թվային արժույթի փոխանակումը, ավելացրեց Տողրամաջյանը։
Կենտրոնական բանկի հետ քննարկումներ են ընթանում մասնավորապես այն մասին, թե ում պետք է պատկանեն թվային արժույթն ապահովող գումարային միջոցները։ Ըստ սցենարներից մեկի՝ այդ միջոցները պետք է պատկանեն Կենտրոնական բանկին, որը թվային արժույթը ամբողջությամբ կկարգավորի ճիշտ այնպես, ինչպես սովորականը։ Մյուս սցենարի համաձայն այդ միջոցների մի մասին կարող են տիրապետել մասնավոր կազմակերպությունները։

Ինչպես է այն միջազգային դառնալու

Այդ նպատակով Skylabs ընկերությունը մտադիր է կրիպտոտերմինալներ բացել Թբիլիսիում և Դուբայում։ Դրանց օգնությամբ արտերկրում կարող է թվային շղթա ձևավորվել․ թվային դրամ ես գնում, փոխանակում այլ կրիպտոարժույթի հետ, որն էլ փոխանակում ես դոլարով (եվրոյով, դիրհամով և այլն)։
«Բացի այդ, դրանք կարող են դյուրացնել սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումները Հայաստանում։ Գտնվելով Ռուսաստանում, Ամերիկայում կամ Եվրոպայում, հնարավոր կլինի երկրի ձեռնարկություններում ներդրում կատարել հայկական դրամով»,-նշեց Տողրամաջյանը։
Վրաստանում կրիպտոարժույթի շրջանառությունը ավելի լիբերալ է, քան Հայաստանում (այնտեղ բիթքոինի համար ավելի քան 20 տերմինալ է գործում), ուստի նոր տերմինալների համար թույլտվություն ստանալը բարդ չի լինի։ Ինչ վերաբերում է ԱՄԷ-ին, ապա այնտեղ այս տարի օրենք է ընդունվել վիրտուալ ակտիվների կարգավորման մասին և ստեղծվել է կարգավորող մարմին։
«Միևնույն ժամանակ, նրանք չեն ցանկանա ռիսկի տակ դնել միջազգային ֆինանսական կենտրոնի իրենց համբավը և թվային դրամի հետ գործարքները կստուգեն նույնքան խստորեն, որքան ցանկացած այլ արժույթի դեպքում: Դա նվազագույնի կհասցնի այն ռիսկերը, որ նման արժույթի միջոցով կարող են ինչ-որ անօրինական գործողություններ իրականացվել»,-նշեց Տողրամաջյանը։
Թվային դրամը կարելի է դուրս բերել նաև Binance-ի տիպի համաշխարհային կրիպտոբորսաներ, որտեղ ստուգման նույնատիպ ռեժիմներ են գործում։ Նրանք տեղեկատվություն են փոխանցում նաև արտասահմանյան կարգավորող կազմակերպություններին, այդ թվում՝ FATF-ին (փողերի լվացման դեմ պայքարի միջազգային աշխատանքային խմբին), ինչպես նաև առանձին բանկերին, որտեղ նրանց հաճախորդները հաշիվներ են պահում: Եթե կրիպտոբորսայում գործարքը կատարվում է կեղծ բանկային քարտի միջոցով, կամ տվյալ երկրի իրավապահ մարմիններից տեղեկություններ են ստացվում, որ այդ քարտով զենք կամ թմրանյութեր են գնել, ապա Binance-ը անպայման արգելափակում է նման հաշիվներն ու քարտերը:

Ներքին շուկայի համար

Թվային դրամով, ինչպես և այլ կրիպտոարժույթով գործարքները կկնքվեն սմարթ-պայմանագրերի տեսքով, որոնք հնարավոր չի լինի կեղծել՝ բլոքչեյնի տեխնոլոգիայի շնորհիվ (դրանց մասին տվյալները կպահվեն արժույթի բոլոր համահիմնադիրների մոտ)։ Բացի այդ, սմարթ-պայմանագրում հնարավոր կլինի ներառել անհրաժեշտ հարկային վճարումները, որոնք կկատարվեն ավտոմատ կերպով։ Դա կարող է բիզնեսի համար օգտակար լինել ոչ միայն սփյուռքում, այլև Հայաստանի ներսում։
Առայժմ բիզնեսը Հայաստանում չի կարող հաշիվները պահել թվային արժույթով և այն հաշվետվություններում այն հաշվարկել որպես ակտիվ։ Այդ մասին նույնպես քննարկումներ են ընթանում ԿԲ-ի և ֆինանսների նախարարության հետ։
Կրիպտոարժույթները նույնպես պետք է հարկել. ԿԲ խորհրդի անդամի թեկնածու
ՏՏ-բիզնեսի մի շարք ոլորտներում, նշում է Տողրամաջյանը, աշխատավարձերը վճարվում են անմիջապես կրիպտոարժույթով, օրինակ՝ սերվերների համար սոֆթ գրող ընկերություններում: Եթե այդ ընկերություններին թույլատրվի Հայաստանում աշխատակիցներին օրինական կերպով վճարել «կրիպտայով» (այդ միջոցների ամբողջ անհրաժեշտ ստուգումներով), ապա այստեղ կարող են նոր ՏՏ-բիզնեսներ տեղափոխվել, հատկապես՝ Ռուսաստանի մասնագետների միգրացիայի ֆոնին։
Թվային արժույթի վերաբերյալ քննարկումները նախատեսվում է շարունակել ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ առևտրային բանկերի հետ:
Լրահոս
0