00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան

© Official site of the Prosecutor General's office of RAՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազություն - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2022
Բաժանորդագրվել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով անցնող Գալուստ Գրիգորյանից շուրջ 6,5 մլրդ դրամի գույքի և դրամական միջոցների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ պահանջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Ըստ պահանջի` Գրիգորյանից պետք է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, 2 բնակարան և մեկ ավտոկայանատեղի, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.475.449.400 ՀՀ դրամ։ Բացի այդ Երևան քաղաքում գտնվող երկու ավտոկայանատեղիի, երկու բնակարանի և երկու տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 590.140.000 ՀՀ դրամ։ Վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 750.221.142 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,722,693,253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, Գրիգորյանի կողմից փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված և քննվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից առերևույթ կատարված յուրացումներին, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական կեղծիքին և փողերի լվացմանը վերաբերող քրեական գործի շրջանակներում Գալուստ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար:
Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել վերջինիս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի առկայության մասին, ինչի հիման վրա նախաձեռնվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն:
Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսի առանձնատան բռնագանձման պահանջը կբողոքարկվի
Լրահոս
0