Ադրբեջանցի Ռովշան Ասկերովի նկատմամբ ՌԴ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել

© Sputnik / Евгений ОдиноковՌովշան Ասկերով
Ռովշան Ասկերով - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2022
Ռովշան Ասկերով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ասկերովը ԽՍՀՄ մարշալ Ժուկովին անվանել է «ուսադիրներով մարդասպան» և «կողոպտիչ», իսկ Պատմության պետական թանգարանը`«պսևդոպատմական»։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ազգությամբ ադրբեջանցի լրագրող, «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ։
Ինչպես հայտնում է Коммерсант-ը, Ասկերովը գտնվում է արտերկրում և չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։
Նշենք, որ Ասկերովի նկատմամբ քրեական գործը ՌԴ ՔԿ-ն հարուցել է ապրիլի 27-ին` սոցիալական ցանցերում նացիզմն արդարացնող հրապարակումների փաստով։
Ապրիլի 6-ին Ասկերովը «Ֆեյսբուքում» ռուս նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող կեղծ տեղեկատվություն էր հրապարակել։
Ավելի ուշ Ասկերովը հեռացրել էր գրառումը, բայց այն արդեն հասցրել էր տարածվել ու նաև հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
Ըստ ռուսաստանյան մամուլի` Ասկերովը Ժուկովին անվանել է «ուսադիրներով մարդասպան» և «կողոպտիչ», իսկ Պատմության պետական թանգարանը` «պսևդոպատմական»։
Ի դեպ, իրավապահներին նման գրառման համար առաջինն ահազանգել է հենց թանգարանը։ Դրանից հետո քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է ստուգել հրապարակումը։
Լրահոս
0