00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անկլավների կորուստն անթույլատրելի է, դա ՀՀ համար լուրջ խնդիրներ կստեղծի․ ադրբեջանագետ

Անկլավների կորուստն անթույլատրելի է, դա ՀՀ համար լուրջ խնդիրներ կստեղծի․ ադրբեջանագետ
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի` Տավուշի 7 գյուղերի և Տիգրանաշենի մասին հայտարարությունը։
Ադրբեջանն այժմ դիվանագիտական, իսկ ապագայում՝ ռազմական ճանապարհով փորձելու է ճնշել Հայաստանին։ Այդ նպատակով է նաև բարձրաձայնվում, այսպես կոչված՝ նախկին խորհրդային անկլավների թեման։ Սրանով Ադրբեջանը նաև փորձում է անընդհատ խորացնել Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը, որովհետև այս թեման զգայուն հարց է հասարակության ու ներքաղաքական դաշտի համար։ Sputnik Արմենիայի եթերում անկլավների վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունների մասին նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
«Այդ տարածքները տեղակայված են ՀՀ ռազմավարական կարևորության ճանապարհների՝ միջպետական մայրուղիների վրա և ունեն շատ լուրջ ռազմավարական կարևորություն Հայաստանի կենսունակության համար։ Հետևաբար, դա շատ զգայուն թեմա է Հայաստանում, առավել ևս պատերազմից հետո»,- ասաց ադրբեջանագետը։
Ըստ Հովհաննիսյանի` Ադրբեջանի մարտավարությունը նրանում է, որ իրենք նախ փորձում են ինչ-որ փոխհամաձայնություններ ստանալ, ու երբ ստանում են, սկսում են նոր պահանջներ առաջադրել ու առաջ տանել այդ պահանջները։ Այսինքն՝ աստիճանաբար փորձում են կորզել իրենց ձեռնտու տարբերակները։
«Սրա համար իրենք փորձում են ամենահարմար պահերն ընտրել բոլոր կողմերից առավելագույն արդյունքի հասնելու համար»,- նշեց Հովհաննիսյանը։
Այս թեմայով հայտարարություններ ադրբեջանական կողմից պաշտոնական մակարդակով հիմնականում խուսափում էին անել, անկլավների թեմային անդրադառնում էին, օրինակ, մամուլի կամ սոցցանցային գրառումների մակարդակով։ Այստեղ, Հովհաննիսյանի խոսքով, կարևոր է հասկանալ Ադրբեջանի գործելաոճը՝ իր համար ամենահարմար պահն ընտրելու հարցում։
Ինչ վերաբերվում է հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ ՀՀ իշխանությունը տեղի չի տա ադրբեջանական ճնշումներին, ու այդ տարածքները մենք չենք կորցնի, Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ մասնագիտական տեսանկյունից Հայաստանի իշխանությունների հետագա քայլերի մասին պնդում անել հնարավոր չէ, քանի որ դրա համար անհրաժեշտ ինչ-որ պատկեր չկա։
«Որպես մասնագետ կարող եմ նշել, որ դա անթույլատրելի է։ Եղել են որոշ հայտարարություններ, թե պետք է առանձին դիտարկվի անկլավների հարցը։ Ըստ էության` այդ հայտարարությունների մակարդակով երևացող ՀՀ դիրքորոշումն այն է, որ պետք է տեղի ունենա փոխանակում նախկին անկլավների, որոնք տարածքով իրար հավասար են, այսինքն` Արծվաշենն ինչպես կա, մնա Ադրբեջանի տարածքում, մնացած հատվածները շարունակեն մնալ ՀՀ տարածքում։ Արդյո՞ք ապագայում էլ Հայաստանը կշարունակի պնդել այդ դիրքորոշումը, չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ հակառակ դիրքորոշումը շատ ավելի լուրջ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար և, ընդհանրապես, Հայաստանի դիրքերը վերականգնելու հավանականությունը կմոտենա զրոյի»,- հավելեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ անկլավների վերադարձի հարցը կքննարկվի Հայաստանի հետ սահմանազատման շրջանակում: Նա նշել է, թե «Ղազախի շրջանի 7 գյուղերի վերադարձի և Տիգրանաշենի հարցով գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան, ու այդ տարածքների՝ Ադրբեջանի կազմ անցնելու հարցը կլուծվի բանակցությունների արդյունքում»։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 5-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Բաքվի հետ բանակցություններում անկլավների հարցը չի բարձրացվել:
Ավելի վաղ Sputnik Արմենիան անկլավների վերաբերյալ հարցում է ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, սակայն, չնայած սահմանված ժամկետի լրանալուն, պատասխան դեռ չի ստացել:
Լրահոս
0