Հերթով շրջափակելու ենք պետական կառույցները. Սաղաթելյանը խոսեց վաղվա անելիքների մասին

© Sputnik / Aram Nersesyan Հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում
Հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ հերթով շրջափակելու, արգելափակելու են պետական կառույցները, որպեսզի երկրում լիարժեք երկիշխանություն հաստատվի։ Սաղաթելյանն այդ մասին հայտնեց Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։
«Վաղն առավոտից կրկին շարունակում ենք մեր անհնազանդության ակցիաները։ Մեր ակցիաների քանակն ու մասնակիցների թիվը պետք է ավելացնենք. վաղը կրկին ավտոերթ կանենք։ Իսկ ժամը 16-ին կհավաքվենք Ֆրանսիայի հրապարակում»,–ասաց Սաղաթելյանը։
Խոսելով այն լուրերի մասին, թե ընդդիմությունը Արցախում խաղաղության փոխարեն պատերազմ է ուզում` Սաղաթելյանը վստահեցրեց, որ չկա նման բան` իրենք մեծապես կարևորում են ռուս խաղաղապահների առաքելությունն այնտեղ։
Հայտնել էինք, որ այսօր «Դիմադրություն» շարժումը շրջափակել էր Երևանի քաղաքապետարանի շենքը։ Այն շուրջ մեկ ժամ շրջափակված մնաց, իսկ Սաղաթելյանը հայտնեց, որ գնալով կավելացնեն «պաշարման տևողությունը»։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Լրահոս
0