https://armeniasputnik.am/20220511/karen-gilvojann-yndunel-e-geghasahqi-legendar-marzich-aleqsej-mishinin-41915967.html
Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին
Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին
ՌԴ գեղասահքի թիմն ավարտում է երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները: 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T13:53+0400
2022-05-11T13:53+0400
2022-05-11T13:56+0400
կարեն գիլոյան
ռուս
մարզիչ
գեղասահք
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
ալեքսեյ միշին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0b/41915711_0:0:711:400_1920x0_80_0_0_adf0ce45f5f2c4832a8c079525b583a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Նշենք, որ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, հայ մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն։«Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»,–ասել է Գիլոյանը:81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով։Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել:Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, 2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան և Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0b/41915711_0:0:533:400_1920x0_80_0_0_d9f04e5ce5ec47045cf77c451835d3ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարեն գիլոյան, ռուս, մարզիչ, գեղասահք, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ալեքսեյ միշին
կարեն գիլոյան, ռուս, մարզիչ, գեղասահք, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), ալեքսեյ միշին
Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին
13:53 11.05.2022 (Թարմացված է: 13:56 11.05.2022) ՌԴ գեղասահքի թիմն ավարտում է երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին, հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, հայ մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն։
«Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»,–ասել է Գիլոյանը:
81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով։
«Հրաշալի երեխաներ ունեք: Հայերը միշտ էլ իրենց ուրույն տեղն են ունեցել գեղասահքում: Պատահական չէ, որ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Նեյթան Չենի մարզիչը հայ է՝ Ռաֆայել Հարությունյանը: Գիտեմ, որ միջազգային ֆեդերացիայի տարբեր կոմիտեներում էլ ներգրավված են հայ մասնագետներ և էական ազդեցություն ունեն մարզաձևի զարգացման վրա»,–ասել է Միշինը:
Նրա դիտարկմամբ՝
Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել:
Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, 2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան և Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:
ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները: