https://armeniasputnik.am/20220511/taguhi-tvovmasjann-ynddimadir-aktivistneri-harcvov-dimel-e-glkhavvor-datakhazin-41913770.html
Թագուհի Թովմասյանն ընդդիմադիր ակտիվիստների հարցով դիմել է գլխավոր դատախազին
Թագուհի Թովմասյանն ընդդիմադիր ակտիվիստների հարցով դիմել է գլխավոր դատախազին
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն Արթուր Դավթյանին է ներկայացրել իր ստացած ահազանգերի փաստերը։ 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T13:09+0400
2022-05-11T13:09+0400
2022-05-11T14:24+0400
հայաստան
թագուհի թովմասյան
արթուր դավթյան
ընդդիմություն
հհ գլխավոր դատախազություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28992653_0:0:1601:901_1920x0_80_0_0_5aed6ee1b51fac2b2db2f999d60e8247.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազություն` ներկայացնելով ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկելու մի շարք ահազանգեր։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։Թովմասյանը նշել է, որ մայիսի 10-ի առավոտյան՝ ժամը 07:15-ին, ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակից ներկայացած, դիմակավորված անձինք խաբեությամբ, խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ հարցաքննվել է և ազատ արձակվել:Օրեր առաջ էլ, նրա խոսքով, ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը ծնունդով Հադրութից է, պատերազմի հետևանքով կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երևան։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։Ընդդիմությունը մայիսի 10-ի ակցիաները սկսել էր 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0d/28992653_0:0:1423:1067_1920x0_80_0_0_942405a3f32f15028db01bc1224a6b92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թագուհի թովմասյան, արթուր դավթյան, ընդդիմություն, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, թագուհի թովմասյան, արթուր դավթյան, ընդդիմություն, հհ գլխավոր դատախազություն
Թագուհի Թովմասյանն ընդդիմադիր ակտիվիստների հարցով դիմել է գլխավոր դատախազին
13:09 11.05.2022 (Թարմացված է: 14:24 11.05.2022) ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն Արթուր Դավթյանին է ներկայացրել իր ստացած ահազանգերի փաստերը։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազություն` ներկայացնելով ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին բերման ենթարկելու մի շարք ահազանգեր։ Նա այդ մասին գրառում է արել
ֆեյսբուքյան իր էջում։
«Շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել վերջինիս հանձնարարականը՝ հնարավոր իրավախախտում կատարած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու համար, միաժամանակ ուսումնասիրության ենթարկելու նրանց գործողությունների իրավաչափությունը և դիտարկելու նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը, ինչպես նաև ընթացքի և արդյունքների մասին տրամադրել տեղեկություն»,- գրել է նա։
Թովմասյանը նշել է, որ մայիսի 10-ի առավոտյան՝ ժամը 07:15-ին, ահազանգ է ստացել, որ ոստիկանության աշխատակից ներկայացած, դիմակավորված անձինք խաբեությամբ, խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան բերման ենթարկել ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ հարցաքննվել է և ազատ արձակվել:
Օրեր առաջ էլ, նրա խոսքով, ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալվել, ապա կալանավորվել է «Դիմադրության» շարժման մասնակից Դավիթ Ավագյանը, որը ծնունդով Հադրութից է, պատերազմի հետևանքով կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երևան։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Ընդդիմությունը մայիսի 10-ի ակցիաները սկսել էր 4 ուղղություններով` Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից։