https://armeniasputnik.am/20220511/vostikanutjuny-vstahecnum-e-vor-iravachap-varqagits-drsevvorvoghneri-dem-uzh-chi-kirarel-41937575.html
Ոստիկանությունը վստահեցնում է, որ իրավաչափ վարքագիծ դրսևորողների դեմ ուժ չի կիրառել
Ոստիկանությունը վստահեցնում է, որ իրավաչափ վարքագիծ դրսևորողների դեմ ուժ չի կիրառել
Ոստիկանությունն անդրադարձել է այս օրերին ընթացող ակցիաներին։ 11.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-11T20:25+0400
2022-05-11T20:25+0400
2022-05-11T20:35+0400
հհ ոստիկանություն
ձերբակալություն
ընդդիմություն
երթ
իշխանություն
բողոքի ակցիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0a/41887732_0:84:1600:984_1920x0_80_0_0_5aa7f942defd37bb7714ac377fd0647a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մայրաքաղաք Երևանում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ոստիկանությունը։Ոստիկանությունը կոչ է անում չտրվել սադրանքներին և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։Հավելենք, որ մայիսի 10–ին ՄԻՊ մամուլի ծառայությունը հայտնել էր` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերին բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0a/41887732_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ca0639004b273dbdd027e5f8842ef55b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ ոստիկանություն, ձերբակալություն, ընդդիմություն, երթ, իշխանություն, բողոքի ակցիա
Ոստիկանությունը վստահեցնում է, որ իրավաչափ վարքագիծ դրսևորողների դեմ ուժ չի կիրառել
20:25 11.05.2022 (Թարմացված է: 20:35 11.05.2022) Ոստիկանությունն անդրադարձել է այս օրերին ընթացող ակցիաներին։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Մայրաքաղաք Երևանում անցկացվող հասարակական ակցիաներին մասնակցող անձանց մեծամասնությունը դրսևորում է իրավաչափ վարքագիծ, ուստի ոստիկանությունը որևէ ուժ չի կիրառել և չի կիրառի այդ անձանց նկատմամբ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել
ՀՀ ոստիկանությունը։
«Հաշվի առնելով, որ հասարակական ակցաներին մասնակցում են նաև որոշ սադրիչներ, ագրեսիվ և ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորող անձինք, որոնք հրահրում են բախումներ, ոստիկանությունը տեղեկացնում է, որ կկանխի ցանկացած հակաիրավական գործողություն՝ իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները»,–նշված է հայտարարության մեջ;
Ոստիկանությունը կոչ է անում չտրվել սադրանքներին և ակցիաներն անցկացնել բացառապես օրինականության սահմաններում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Հավելենք, որ մայիսի 10–ին
ՄԻՊ մամուլի ծառայությունը հայտնել էր` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերին բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։