00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահը հանձնարարել է խստացնել ապօրինի գործողությունների դեմ պայքարը

© Photo : press office of the President of ArtsakhԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի նիստում Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում օրենքի առաջ արտոնյալներ չպետք է լինեն:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Ինչպես հայտնում է նախագահի լրատվական ծառայությունը, Հարությունյանն անդրադարձել է վերջին շրջանում հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններին` անսթափ վիճակում մեքենա վարելու, խուլիգանական դրդումներով հանցագործությունների թվի աճին։
«Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է նա։
Արցախի նախագահն իրավապահ մարմինների ղեկավարներին հանձնարարել է խստացնել դրսևորվող ապօրինի գործողությունների դեմ պայքարը` անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված պատասխանատվության բոլոր միջոցները:
Նա ընդգծել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք խիստ օրինակելի աշխատանքային ու էթիկական վարք պետք է դրսևորեն:
Հիշեցնենք` մայիսի 10-ին` երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Հարուցվել էր քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի որպես գեներալ Օգանովսկի)։
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն «Արցախպրեսին» հայտնել էր, որ Արայիկ Հարությունյանը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին:
Լրահոս
0