Արևմուտքի զինվորականները Խերսոնում գտնվող բազայում գրոհայիններ են պատրաստել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Զինյալները ստացել են հրաձգության, տեղանքում կողմնորոշվելու, հատուկ կապի, դաշտային բժշկության և անհատական մարտավարության հմտություններ:
ՌԴ զինվորականները Խերսոնի մարզի ռազմակայանից փաստաթղթեր են առգրավել, որոնց համաձայն՝ ուկրաինացի գրոհայիններին արևմտյան մասնագետներն են նախապատրաստել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Գործակալության տրամադրության տակ են հայտնվել մի շարք փաստաթղթեր, որոնք հայտնաբերվել են 241-րդ համազորային զորավարժարանում՝ Ռադենսկ բնակավայրի շրջանում. հենց այնտեղ է գտնվել ուսումնական բազան: Հայտնաբերվել են նաև ուկրաինացի զինվորականների համար նախատեսված հավաստագրերը, որոնք հաստատում են արևմտյան չափանիշներով ռազմական պատրաստություն անցնելը։ Փաստաթղթերի վրա պատկերված են Կանադայի և Մեծ Բրիտանիայի դրոշները։
© PhotoՀայտնաբերված հավաստագրերը
Найденные сертификаты НАТО в Херсонской области - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Հայտնաբերված հավաստագրերը
ՌԴ ուժայինների տվյալներով՝ զորավարժարանում մարզվել են ոչ միայն կադրային զինվորականները, այլև տարածքային պաշտպանության գրոհայինները, որոնք սկսել են ակտիվորեն ձևավորվել 2020 թվականին, և տարբեր ազգայնական կազմավորումների զինյալները:
© PhotoՀայտնաբերված հավաստագրերը
Найденные сертификаты НАТО в Херсонской области - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Հայտնաբերված հավաստագրերը
Պատրաստության ընթացքում զինյալները ստացել են հրաձգության, տեղանքում կողմնորոշվելու, հատուկ կապի, դաշտային բժշկության և անհատական մարտավարության հմտություններ: Նահանջի ժամանակ ուկրաինացի զինվորականներն այրել են փաստաթղթերի մեծ մասը։
Ուսումնական բազան կառուցվել է ազգային պարկի տարածքում։ Զորավարժությունների ժամանակ արգելոցային գոտու ակտիվ շահագործումը (զինամթերքի կիրառմամբ) կարող էր վտանգել տարածաշրջանի բնակիչներին ապահովվող խմելու ջրի որակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
Լրահոս
0