00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը. Նիդեռլանդների վարչապետ

© Photo : official site of the Prime Minister of RAՀաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը
Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը
Բաժանորդագրվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդեռլանդների Թագավորություն ավարտվել է:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդեռլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:
Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով:
© Photo : official site of the Prime Minister of RAՀաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը
Совместная пресс-конференция премьер-министров Армении и Нидерландов Никола Пашиняна и Марком Руте по итогам встречи (11 мая 2022). Гаага - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը
«Չնայած շատ դրական ձեռքբերումներ կան, ցավոք, աղետալի պատերազմն Ուկրաինայում բոլորին վշտացնում է: Իհարկե, այդ մասին մենք այսօր խոսել ենք: Մեր դիրքորոշումը շատ պարզ է՝ այդ ահավոր պատերազմը պետք է դադարի, և բոլոր կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն և բանակցություններ սկսեն դրա վերաբերյալ: Միայն դա կարող է հանգեցնել մշտական խաղաղության:
Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և օժանդակում ենք Մինսկի խմբի համանախագահներին»,-մասնավորապես նշել է Մարկ Ռուտեն։
Անդրադառնալով Արցախյան խնդրին, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այդ հարցում Նիդեռլանդների դիրքորոշման համար։
© Photo : press office of the Prime Minister of RAՀաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը
Встреча премьер-министров Армении и Нидерландов Никола Пашиняна и Марком Руте (11 мая 2022). Гаага - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Հաագայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նիդեռլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հադիպումը
«Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեզ, պարոն վարչապետ, Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին»,-ասել է նա:
«Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան- Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում»,-հայտարարել է ՀՀ վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդեռլանդների Թագավորություն ավարտվել է:
Լրահոս
0