https://armeniasputnik.am/20220512/dranic-bvolvorn-en-khusapum-peskvovy--rusastannato-bakhman-masin-41957344.html
Դրանից բոլորն են խուսափում. Պեսկովը՝ Ռուսաստան–ՆԱՏՕ բախման մասին
Դրանից բոլորն են խուսափում. Պեսկովը՝ Ռուսաստան–ՆԱՏՕ բախման մասին
Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը հիմք է ընդունում այն հայտարարությունները, որոնք հնչեցրել է Վլադիմիր Պուտինը։ 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T14:14+0400
2022-05-12T14:14+0400
2022-05-12T14:16+0400
դմիտրի պեսկով
ռուսաստան
նատօ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/14/34481915_0:115:3073:1843_1920x0_80_0_0_b3f73913f55edd2123c90ac00e7b4dac.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումից խուսափում են բոլորը, միևնույն ժամանակ Ռուսաստանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած մեկին, ով կփորձի մտնել Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մեջ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն հայտարարությունները, որոնք փետրվարի 24-ից սկսած` հնչեցրել է նախագահը։«Հայտարարվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամենավճռական պատասխանը տալ նրան, ով կփորձի ինչ-որ կերպ մտնել Ուկրաինա և ընդգրկվել հատուկ ռազմական գործողության մեջ, որն այժմ իրականացնում է ՌԴ ԶՈւ–ն», - ասել է նա:Պեսկովն անդրադարձել է նաև Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Նրա խոսքով՝ դա կստիպի Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը պաշտպանելու համար։«Եթե հիշում եք, կա նախագահի և գլխավոր հրամանատարի գործող հանձնարարականը՝ մշակել մեր արևմտյան թևերի ամրապնդման միջոցառումների ցանկ՝ կապված ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման հետ, այսինքն՝ ՆԱՏՕ-ն մեր կողմ է շարժվում։ Այդ պատճառով, իհարկե, այս ամենը հատուկ վերլուծության և անհրաժեշտ միջոցների մշակման տարր կդառնա իրավիճակը հավասարակշռելու և մեր անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Պեսկովը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/14/34481915_61:0:2792:2048_1920x0_80_0_0_b7634e4b2c1483b14ac7b18361e1162f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, ռուսաստան, նատօ
դմիտրի պեսկով, ռուսաստան, նատօ
Դրանից բոլորն են խուսափում. Պեսկովը՝ Ռուսաստան–ՆԱՏՕ բախման մասին
14:14 12.05.2022 (Թարմացված է: 14:16 12.05.2022) Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը հիմք է ընդունում այն հայտարարությունները, որոնք հնչեցրել է Վլադիմիր Պուտինը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումից խուսափում են բոլորը, միևնույն ժամանակ Ռուսաստանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած մեկին, ով կփորձի մտնել Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության մեջ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլորն ուզում են խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախումից, այդ թվում` Ռուսաստանը։ Այդ մասին բազմաթիվ հայտարարություններ են արել նաև ՆԱՏՕ-ում, և, իմ կարծիքով, ամենակարևորը՝ Վաշինգտոնում, այդ թվում՝ բարձր մակարդակով։ Նման հայտարարություններ է արել նախագահ Բայդենը», - ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն հայտարարությունները, որոնք փետրվարի 24-ից սկսած` հնչեցրել է նախագահը։
«Հայտարարվել է, որ Ռուսաստանը պատրաստ է ամենավճռական պատասխանը տալ նրան, ով կփորձի ինչ-որ կերպ մտնել Ուկրաինա և ընդգրկվել հատուկ ռազմական գործողության մեջ, որն այժմ իրականացնում է ՌԴ ԶՈւ–ն», - ասել է նա:
Պեսկովն անդրադարձել է նաև Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարին: Նրա խոսքով՝ դա կստիպի Ռուսաստանին միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունը պաշտպանելու համար։
«Եթե հիշում եք, կա նախագահի և գլխավոր հրամանատարի գործող հանձնարարականը՝ մշակել մեր արևմտյան թևերի ամրապնդման միջոցառումների ցանկ՝ կապված ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման հետ, այսինքն՝ ՆԱՏՕ-ն մեր կողմ է շարժվում։ Այդ պատճառով, իհարկե, այս ամենը հատուկ վերլուծության և անհրաժեշտ միջոցների մշակման տարր կդառնա իրավիճակը հավասարակշռելու և մեր անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։