https://armeniasputnik.am/20220512/hajtni-e-inch-en-qnnarkel-ararat-mirzvojann-u-sergej-lavrvovy-41980857.html
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T19:10+0400
2022-05-12T19:10+0400
2022-05-12T19:19+0400
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
հայաստան
ռուսաստան
տարածաշրջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0c/41981015_0:0:2100:1182_1920x0_80_0_0_36b954cd9e9037453d3d928f3a5b0e12.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր են քննարկել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:Հայտնել էինք, որ այսօր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։«Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:Հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու մայիսի 12-13-ին նախանշված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0c/41981015_133:0:1998:1399_1920x0_80_0_0_4907480264c9c2e7ce200cd7524e2e49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, տարածաշրջան
սերգեյ լավրով, արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, տարածաշրջան
Հայտնի է` ինչ են քննարկել Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
19:10 12.05.2022 (Թարմացված է: 19:19 12.05.2022) Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորման հետ կապված հարցեր են քննարկել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Հայտնել էինք, որ այսօր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից
հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՌԴ կատարած պաշտոնական այցի արդյունքների և երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։
«Կողմերն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքին: Ընդգծվել է տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Դուշանբե` մասնակցելու մայիսի 12-13-ին նախանշված ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: