00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրազդանը» սեյսմակայուն է. սեփականատերը պատմեց` ինչպես են պատրաստվում մեծ համերգներին

© Photo : official site of the FFA«Հրազդան» մարզադաշտ
«Հրազդան» մարզադաշտ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Բաժանորդագրվել
Երևանն ամռանը կընդունի համաշխարհային երաժշտության աստղերին, որոնք հանդես կգան «Հրազդան» մարզադաշտում: Երկրպագուների ուրախության ֆոնին սոցցանցերում քննարկում սկսվեց` որքանով է անվտանգ մարզադաշտը, որը երկար տարիներ չի օգտագործվել։ Sputnik Արմենիան մանրամասներ է պարզել:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը վստահեցնում է` կառույցը, որտեղ ամռանն անցկացվելու են 50 Cent-ի, ZAZ–ի և Led Zeppelin Symphonic Project-ի համերգները, սեյսմակայուն է և անվտանգ։
Sputnik Արմենիան այս մեծածավալ համերգներին ընդառաջ զրուցել է Աղաբաբյանի հետ, որը մանրամասներ է հայտնել մարզադաշտում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին։

«2019 թվականին, երբ պետք է անցկացվեր երգիչ «Ձախ Հարութի» (Հարութ Փամբուկչյան) համերգը, դրանից առաջ ԱԻՆ-ից մենք մարդիկ հրավիրեցինք, որոնք եկան, ստուգումներ արեցին։ Ասացին, թե որ հատվածներում է վերանորոգում անհրաժեշտ, մենք էլ արեցինք։ Այդ ամենից հետո կրկին ստուգում իրականացվեց, ասացին, որ կառույցը սեյսմակայուն է, ոչ մի վտանգ չկա։ Մեզ տրվեց եզրակացություն Հրազդան կենտրոնական մարզադաշտի տրիբունաների տեխնիկական վիճակի վերաբերյալ, ինչը, ըստ էության, թույլտվություն էր, ու մենք կարողացանք համերգն անցկացնել։ Այդ համերգին ներկա էր նաև վարչապետը (Նիկոլ Փաշինյանը,- խմբ.)»,- նշեց Աղաբաբյանը։

Փամբուկչյանի համերգից հետո մարզադաշտում ոչ մի միջոցառում չի իրականացվել։ Կառույցի ղեկավար կազմը 50 Cent-ի, ZAZ–ի և Led Zeppelin Symphonic Project-ի համերգներից առաջ ճշտումներ է արել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, որտեղից հայտնել են` եթե 2019 թվականից ի վեր ծանրաբեռնվածություն չի եղել, խնդիր չկա։
Սեփականատերը շեշտեց, որ ընթացիկ աշխատանքներ միշտ են արվել, և մարզադաշտն էլ կարող է հանրությանը դեռ 100 տարի ծառայել։ Արդեն շուրջ 10 տարի է, ինչ մարզադաշտը ֆինանսական աղբյուրներից զրկվել է, սակայն մինչ այդ ամսական 30 մլն դրամի ներդրումներ են արվել` դաշտի խոտը հատուկ ձևով է պահվել, տրիբունաները լվացվել են, վերանորոգման ընթացիկ աշխատանքներ են արվել և այլն։
Այժմ` առաջիկայում անցկացվելիք համերգներից առաջ, վերանորոգվում են աթոռները, ջրահեռացման կետերն են վերականգնվում։ Աղաբաբյանը վստահեցրեց` իրենք պատրաստ են անգամ միջազգային ֆուտբոլային խաղեր անցկացնել։
«Լավ ժամանակ ենք անցկացնելու». 50 Cent-ը խոսել է Երևանում կայանալիք իր համերգի մասին
Նա ընդգծեց, որ համերգների անցկացման համար մարզադաշտը բարեգործական հիմունքներով է տրվել, կազմակերպիչներն էլ փոխարենը խոստացել են լուծել հոսանքի խնդիրը, դաշտը կրկին ճիմապատել ու կոտրված աթոռները վերականգնել։
Մարզադաշտի սեփականատիրոջ խոսքով` մարզադաշտը կապիտալ վերանորոգելու համար անհրաժեշտ է 8-10 մլն ԱՄՆ դոլար։

«Ներկայիս աթոռները պետք է փոխել, սիլիկոնե տեղադրել։ Հներն արևից ու ցրտից վնասվել են, կոտրվում են։ Այստեղ նաև տեխնիկական խնդիրներ կան, անհրաժեշտ են տեսախցիկներ, շարժական հեռուստակայաններ։ Անվտանգության գոտիները մենք կառուցել ենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդկանց կարողանան տարհանել»,- ընդգծեց Աղաբաբյանը։

Sputnik Արմենիան նաև փորձել է մասնագետներից և համերգների կազմակերպչից պարզել, թե ինչ ուսումնասիրություններ և աշխատանքներ են տարվելու միջոցառումներից առաջ։
«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ ներկա պահին «Հրազդան» մարզադաշտում իրականացվում են մաքրման, գեղեցկացման աշխատանքներ, բարեկարգվում է կոմունալ հատվածը։
Աշխարհահռչակ երգիչ Գարուն Երևանում համերգ կտա
«50 Cent-ի համերգի ընթացքում չի օգտագործվելու ամֆիթատրոնի և օթյակի հատվածը, միայն դաշտը և ներքևի նստարանների մի մասն են պետք գալու։ ZAZ–ի և Led Zeppelin Symphonic Project-ի պարագայում միայն դաշտն է գործածվելու։ Շքեղ բեմ է կառուցվում ներկա պահին, լուսային էֆեկտներ են տեղադրվելու, և ամեն ինչ արվելու է բարձր մակարդակով»,- նշեց Հովհաննիսյանը։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ համերգներից առաջ մոտ 1 շաբաթվա ընթացքում ուսումնասիրվելու է տարածքը։

«Հրդեհաշիջման համակարգերն են ստուգվելու, ուսումնասիրվելու և դիտարկվելու են տարհանման ելքերն ու մուտքերը, այն հատվածները, որոնցով հրշեջ մեքենաներն անհրաժեշտության դեպքում մոտենալու և հեռանալու են»,- նշեցին ՔՏՀԱ տեսչական մարմնից։

Հիշեցնենք` 50 Cent-ը Երևան է գալու իր ամբողջ թիմով` 25 հոգով, համերգը տեղի է ունենալու հունիսի 1-ին։ Հունիսի 25-ին կկայանա ֆրանսիացի երգչուհի ZAZ–ի համերգը, իսկ հուլիսի 9-ին իր հայաստանցի երկրպագուներին կներկայանա Led Zeppelin Symphonic Project-ը։
Լրահոս
0