Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են բնակիչներին. պատմում է ականատեսը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռուսաստանում արգելված «Ազով» ազգային գումարտակի դիպուկահարները կրակել են խաղաղ բնակիչների ուղղությամբ՝ չխնայելով անգամ հաշմանդամներին։
Մարիուպոլի բնակիչ Ալեքսանդրը պատմել է խաղաղ քաղաքացիների բնակիչների նկատմամբ իրագործված հանցագործությունների մասին։
«Ապրիլի 2-ի գիշերը «Ազովը» բնակիչներին դուրս հանեց նկուղներից, բնակարաններից։ Ասացին, որ մինչև գիշերվա ժամը 4-ը մարդ չմնա, իսկ առավոտյան ժամը 5-ին ուշացողներին գնդակահարեցին»,- ասել է նա։
Նրա խոսքով` դիպուկահարի կրակոցներից դպրոցի մոտ մահացել են մի կին և դժվարությամբ շարժվող, հաշմանդամություն ունեցող մի քաղաքացի, որը չի հասցրել մուտքից դուրս գալ գումարտակի սահմանած ժամկետում։
ԱՄՆ-ն Մարիուպոլն օգտագործել է որպես խոլերայի հարուցիչի հետ աշխատանքի կենտրոն. ՌԴ ՊՆ
«Ալլա Վոլոշինային սպանեցին դպրոցի մոտ գտնվող 37 տնից, իսկ կաղ ժամագործին գնդակահարեցին․ նա հազիվ էր քայլում հենակներով»,- պատմել է Ալեքսանդրը։
Ապրիլի 3-ին Ազգային գումարտակը տանկերով և ականանետներով սկսել է գնդակոծել բազմահարկ բնակելի շենքերը։
Երբ Ալեքսանդրը փորձել է վերադառնալ իր բնակարան, շենքի մուտքն ականապատված է եղել։
Հիշեցնենք` ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ապրիլի 21-ին Կրեմլում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել էր, որ Մարիուպոլն ազատագրվել է ՌԴ ԶՈւ-ի և Դոնեցկի ուժերի կողմից։
Մեկ օրում Մարիուպոլից Բեզիմեննոյե 400 մարդ է տարհանվել․ ԴԺՀ պաշտպանության շտաբ
Լրահոս
0