https://armeniasputnik.am/20220512/mvoskvan-shahagrgrvats-e-erevani-u-baqvi-mijev-vstahutjan-bardzracmamb-lavrvov-41977041.html
Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
Դուշանբեում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T18:07+0400
2022-05-12T18:07+0400
2022-05-12T18:15+0400
հայաստան
ադրբեջան
ռուսաստան
սերգեյ լավրով
ջեյհուն բայրամով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0c/41968893_0:0:1600:901_1920x0_80_0_0_760f8f4c454d0c6be549d0bcff646ce4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը:Լավրովը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերներին, որ արձագանքել են ռուսական կողմի առաջարկին՝ օգտվել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից և հանդիպում անցկացնել, ինչը թույլ կտա շարունակել եռակողմ հայտարարությունների կատարման դիտարկման համատեղ աշխատանքը։Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի` Մոսկվան շահագրգռված է, որ կողմերի միջև վստահությունը բարձրանա, պայմաններ ստեղծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։«Հուսով եմ` այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որ գծել են մեր ղեկավարները», - ասել է նա:Միրզոյանն ասել է` երբ կկայանա սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նշել է` հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկվի այն առաջընթացը, որը կարող է ձեռք բերվել:Նա ասել է, որ վերջին շրջանում բավական ինտենսիվ շփումներ են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացը սկսելու համար։«Կարծում եմ` առաջիկայում հնարավոր կլինի սկսել այդ գործընթացը», - ասել է նա:Բայրամովը միաժամանակ նշել է, որ դեռ չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքում:Հիշեցնենք` ավելի վաղ կայացել էր ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը Դուշանբեում։ Դրանից հետո մեկնարկել էր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0c/41968893_85:0:1544:1094_1920x0_80_0_0_607d269ecc99bbdd922888386c5f3c01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
հայաստան, ադրբեջան, ռուսաստան, սերգեյ լավրով, ջեյհուն բայրամով
Մոսկվան շահագրգռված է Երևանի ու Բաքվի միջև վստահության բարձրացմամբ. Լավրով
18:07 12.05.2022 (Թարմացված է: 18:15 12.05.2022) Դուշանբեում ընթանում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է` Մոսկվան շահագրգռված է, որ Հարավային Կովկասը վերածվի խաղաղության, կայուն զարգացման, բարգավաճման գոտու։ Տեղեկությունը հայտնում է Ինտերֆաքսը:
Լավրովը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերներին, որ արձագանքել են ռուսական կողմի առաջարկին՝ օգտվել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից և հանդիպում անցկացնել, ինչը թույլ կտա շարունակել եռակողմ հայտարարությունների կատարման դիտարկման համատեղ աշխատանքը։
Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի` Մոսկվան շահագրգռված է, որ կողմերի միջև վստահությունը բարձրանա, պայմաններ ստեղծվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։
«Հուսով եմ` այսօրվա հանդիպումը թույլ կտա առաջ շարժվել այն ճանապարհով, որ գծել են մեր ղեկավարները», - ասել է նա:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էլ նշել է` հանդիպումը լավ հնարավորություն է, որպեսզի քննարկվի այն առաջընթացը, որը կարող է ձեռք բերվել:
Նա ասել է, որ վերջին շրջանում բավական ինտենսիվ շփումներ են եղել պետական սահմանի սահմանազատման գործընթացը սկսելու համար։
«Կարծում եմ` առաջիկայում հնարավոր կլինի սկսել այդ գործընթացը», - ասել է նա:
Բայրամովը միաժամանակ նշել է, որ դեռ չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքում:
Հիշեցնենք` ավելի վաղ
կայացել էր ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը Դուշանբեում։ Դրանից հետո մեկնարկել էր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։