00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրում երեք «Տոչկա-Ու» և ԱԹՍ է խոցել Զմեինի կղզու վրա․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՌուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուսական ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ուկրաինական 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներն օրվա ընթացքում մեկ անօդաչու սարք և երեք «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներ են որսացել Զմեինի կղզու վրա, ինչպես նաև հինգ ԱԹՍ-ներ հատուկ ռազմական գործողության այլ շրջաններում։ Տեղեկությունն այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռուսական ՀՕՊ-ն օրվա ընթացքում ոչնչացրել է նաև հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք Խարկովի մարզի Գլուբոկոյե, Լիպցին բնակավայրերում, ինչպես նաև «Սմերչ
համակարգի 10 ռեակտիվ արկ ԴԺՀ Պոլեվոյե բնակավայրի շրջանում:
Կոնաշենկովը հայտնել է, որ ՌԴ հրետանին Ս-300 զենիթահրթիռային համալիրի կայանք է ոչնչացրել։
Գեներալը նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն այսօր խոցել են Ուկրաինայի կառավարման կետերն ու զինամթերքի պահեստները:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով մեկ օրում խոցվել են կառավարման չորս կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 38 շրջան, զինամթերքի չորս պահեստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդար շրջանում, ինչպես նաև Խարկովի շրջանում ԱՄՆ-ի արտադրության հակամարտկոցային պայքարի ռադիոլոկացիոն կայանը», - ասել է Կոնաշենկովը:
Հարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 170 ազգայնականներ, շարքից հանվել է 41 միավոր ռազմական տեխնիկա:
Բացի այդ, ռուսական ռազմական ավիացիան այսօր խոցել է ուկրաինական ռազմական տեխնիկայի համար նախատեսված վառելիքի պահեստը ԼԺՀ տարածքում:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 164 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 827 անօդաչու թռչող սարք, 304 զենիթային հրթիռային համալիր, 3022 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 366 կայանք, 1479 դաշտային հրետանու ու ականանետ, ինչպես նաև ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի 2832 միավոր», - ամփոփել է գեներալը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 78-րդ օրը։
Լրահոս
0