00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞րն է ՀՀ-ի խնդիրը տուրիզմի միջազգային շուկայում. ոլորտի ներկայացուցիչը ելքեր է առաջարկում

© Sputnik / Taguhi AslanyanԽոր Վիրապ
Խոր Վիրապ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Խոր Վիրապ
Բաժանորդագրվել
Մարդիկ, խոհանոցը և մշակութային կոթողները Հայաստանի զբոսաշրջային առավելություններն են։ Միևնույն ժամանակ, մեր երկիրն անհրաժեշտ ներկայացվածություն չունի միջազգային հարթությունում։ Visit Armenia ընկերության տնօրենը ասել է՝ ինչը կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը։
Այս տարի Հայաստան ոչ այնքան մեծ թվով զբոսաշրջիկներ են եկել։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում հայտնեց Visit Armenia ընկերության տնօրեն Վլադիմիր Գևորգյանը՝ նշելով, որ զբոսաշրջիկ համարվում են ոչ թե Հայաստան տեղափոխված «էմիգրանտները», այլ տուրօպերատորների միջոցով եկածները։
Զբոսաշրջիկների հոսքը, նրա խոսքով, այս տարի քիչ է, որովհետև լուրջ խնդիրներ կան ավիափոխադրումների ու Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ կապված։
Հարցին՝ արդյոք Հայաստանի ռեսուրսներն անհրաժեշտության դեպքում կհերիքե՞ն այցելուների մեծ հոսք ապահովելու համար, փորձագետը պատասխանեց, որ հյուրանոցային ֆոնդը որոշակի ծանրաբեռնվածությամբ զբոսաշրջիկների հոսքի պատրաստ է։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջային սեզոնների կամ տոների ժամանակ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ծանրաբեռնվածության պատճառով կարող է տեղերի խնդիր էլ լինել։
Անդրադառնալով ենթակառուցվածքներին` Գևորգյանը նշեց, որ Հայաստանում կա ցուցանակների ու կահավորանքի խնդիր։

«Այն զբոսաշրջիկները, որոնք Հայաստան կժամանեն ավտոմեքենայով, խնդիրների կբախվեն։ Նույնիսկ հայերը երբեմն ներքին տուրիզմի շրջանակում մոլորվում են, Ա կետից Բ կետ հասնել չեն կարողանում ցուցանակների խնդրի պատճառով»։

Ինչ վերաբերվում է ծառայությունների որակին, Գևորգյանը նշեց, որ այն տարեցտարի բարձրանում է և, օրինակ, տարածաշրջանում հանրային սննդի առումով Հայաստանը բարձր որակի սպասարկում ունի։
«Դա ոչ միայն մենք ենք ասում՝ զբոսաշրջության մասնագետներս, այլև տարածաշրջանի երկրներ այցելող զբոսաշրջիկները։ Այս առումով մեր երկիրն այլ խնդիր ունի՝ ներկայացվածության և ճանաչվածության։ Օրինակ՝ ցուցահանդեսների ժամանակ օտարերկրացիները մոտենում ու շատ էլեմենտար հարց են տալիս՝ մենք քրիստոնյա՞ ենք, թե՞ մուսուլման։ Մենք գլուխ ենք գովում, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց դա համաշխարհային առումով հանրահռչակված չէ»,- նշեց Գևորգյանը։
Բացի այդ, լուրջ խնդիր է նաև այն, որ համաշխարհային զբոսաշրջության առումով Հայաստանի պատմամշակութային արժեքները, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում են ներառված, շատ պասիվ են ներկայացվում։ Նրա կարծիքով, այս ամենն ազդում է զբոսաշրջիկների ներհոսքի վրա։ Եթե Հայաստանը պետական մակարդակով գովազդային արշավների, ցուցահանդեսների և այլ միջոցներով ճանաչելիության մակարդակի աճ ապահովի, այդ ներհոսքը ևս կաճի։
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած հնգյակում է մայիսյան տոներին
Գևորգյանի խոսքով՝ ներգնա զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպություններն ամեն տարի մասնակցում են գոնե 4-5 միջազգային ցուցահանդեսի։ Մեկ ցուցահանդեսը մեկ կազմակերպության հաշվարկով մոտավորապես արժենում է 4-5 հազար եվրո, այսինքն` յուրաքանչյուր կազմակերպություն ամեն տարի մոտավորապես 20-30 հազար եվրոյի ծախս է անում։ Հարևան Վրաստանում, օրինակ, այդպիսի ընկերությունները ցուցահանդեսներին մասնակցում են անվճար՝ պետության հաշվին։
Հայաստանում դա այլ կերպ՝ համաֆինանսավորմամբ է կազմակերպվում․ ծախսերի 70-80 տոկոսը լինում է ընկերության հաշվին, իսկ միայն 10-20 տոկոսը՝ պետության։
«Եթե այս հարաբերակցությունը փոխվի, բնականաբար, զբոսաշրջային ընկերությունն իր մարքեթինգային միջոցները կուղղի այլ ոլորտի՝ ավելի շատ ինֆոտուրեր կկազմակերպի, լրագրողներ ու բլոգերներ կբերի, որոնք կհռչակեն մեր երկիրը որպես զբոսաշրջային գրավչություն ունեցող երկիր»,- ասաց Գևորգյանը։
Հայաստանը զբոսաշրջության համար, նրա կարծիքով, առաջին հերթին այցեքարտ պետք է դարձնի հայերի հյուրընկալությունն ու տեղական խոհանոցը։

«Ինչպես զբոսաշրջիկները նշում են՝ մեր խոհանոցն ամենաբալանսավորվածն է` տարածաշրջանի մյուս երկրների համեմատ։ Վրացական խոհանոցը համարվում է կծու խոհանոց, ադրբեջանականը՝ յուղալի։ Նույնիսկ քմահաճույքներ ունեցող զբոսաշրջիկների համար է հայակական խոհանոցն ամենալավը»,- բացատրեց Գևորգյանը։

Visit Armenia ընկերության տնօրենը ընդգծեց նաև հայկական գինու նշանակությունը՝ նշելով, որ վերջին տարիներին դրա որակը ևս բարձրացել է։ Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է լինի գաստրոտուրերի և գինու տուրերի երկիր։
Առաջին տեղում պետք է լինեն նաև պատմամշակութային արժեքներն ու առաջին քրիստոնյա պետությունը լինելու փաստը։
Ապրիլին մոտ 100 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. Քերոբյան
Լրահոս
0