Զորամասի պահեստապետը 3 մլն դրամի վառելիք է յուրացրել. հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումը

© Sputnik / Алексей Сазонов / Անցնել ֆոտոբանկԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գողոնն անօրինական ճանապարհով դուրս է բերել զորամասի տարածքից և վաճառել տարբեր անձանց, ադ թվում` Երևանի բենզալցակայաններից մեկի աշխատակցին։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի նախկին պահեստապետ Ա. Փ.-ն, 2021 թվականի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում հափշտակել է ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 1228 կգ դիզելային վառելիք, 3332 կգ ավտոբենզին և 2085 լիտր ավտոբենզինի կտրոն:
Ըստ քրեական գործի նյութերի, Ա. Փ.-ն գողոնն անօրինական ճանապարհով դուրս է բերել զորամասի տարածքից, ապա դիզելային վառելիքի 1 լիտրը 400 դրամով վաճառել Կոտայքի մարզի բնակչին, բենզինի կտրոնները` վաճառել Երևանում գործող բենզալցակայանի աշխատակցին, իսկ ավտոբենզինը` վաճառել տարբեր անձանց:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Փ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում):
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0