00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ջրամբարներում ջրի լցվածության խնդիր կա. Սևանա լճի մակարդակը 2021-ի համեմատ 25 սմ ցածր է

© Sputnik / Aram NersesyanԱպարանի ջրամբար
Ապարանի ջրամբար - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Բաժանորդագրվել
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը հայտնել է, որ Ազատի ջրամբարում ջրի լցվածությունը նախորդ տարվա համեմատ 6-7 մլն խ/մ պակաս է։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սևանա, Արփի, Երևանյան լճերում, Ազատի ջրամբարում ջրի լցվածության հետ կապված խնդիրներ կան։
Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Այս տարի մարտ ամսին հանրապետությունում ձյան տեսքով առատ տեղումներ դիտվեցին, և առանձին տարածաշրջաններում 1, 2, նույնիսկ 3 մ բարձրությամբ ձնաշերտ կար։ Տպավորություն կար, որ մեր ջրամբարներում ջրի լցվածությունը պետք է բարձր լիներ։ Այսօր սակայն ջրի լուրջ խնդիր կա. Սևանա լճում մոտ 300 մլն խ/մ ջրի պակաս կա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այսինքն՝ մակարդակը մոտ 25 սմ ավելի ցածր է։ Խնդիր կա նաև Ազատի ջրամբարում, չնայած նրան, որ հայտարարություններ էին արվում, թե այնտեղ 100 % լցվածություն կապահովվի այս տարի»,– նշեց Պետրոսյանը։
Նրա խոսքով` Ազատի ջրամբարն առհասարակ մայիսի 9-10-ին 100 % լցված լինում է, սակայն այժմ նույնիսկ նախորդ տարվա համեմատ 6-7 մլն խ/մ պակաս է։ Ջրի կուտակումը պակաս է նաև Արփի լճում, Ախուրյանի ջրամբարում։
Մասնագետն անդրադարձավ նաև Երևանյան լճին և նշեց, որ այսօր այն գրեթե դատարկ է, ու դա անփութության նշան համարեց։
«Այս լիճը մի քանի կարևոր խնդիր է լուծում` և՛ ոռոգման ջրի մատակարարման, և՛ հեղեղների կանխարգելման, և՛ գեղագիտական առումներով։ Երևանի քաղաքապետարանը սկսել է այնտեղ բարեկարգման աշխատանքներ իրականանցել, հանգստի գոտիներ ստեղծել։ Այս ամենը պետք է արվեր այն ժամանակ, երբ ոռոգման աշխատանքները կազմակերպելուն ոչինչ չէր խանգարի։ Արդեն շուրջ 2 ամիս է՝ ջրի մակարդակն իջեցվել է, և Մասիսի, Էջմիածնի տարածաշրջաններում լարվածություն է առաջանում։ Ոլորտի պատասխանատուները ստիպված են լրացուցիչ ջանքեր գործադրել, պոմպակայաններ աշխատացնել, խորքային հորեր գործարկել, որպեսզի հնարավոր լինի լուծել խնդիրը»,– ասաց Պետրոսյանը։
Նախկին փոխնախարարի պնդմամբ` ոլորտին առնչվող բոլոր օղակները պետք է համագործակցեն միմյանց հետ, քանի որ ստացվում է այնպես, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։ Մասնագետը շեշտում է՝ բոլոր ջրամբարներում ու լճերում պետք է ապահովել 100 % ջրի լցվածություն։
Լրահոս
0