https://armeniasputnik.am/20220513/ararat-mirzvojany-verahastatel-e-erakvoghm-hajtararutjunneri-irakanacman-handznarutjuny-42008822.html
Արարատ Միրզոյանը վերահաստատել է եռակողմ հայտարարությունների իրականացման հանձնառությունը
Արարատ Միրզոյանը վերահաստատել է եռակողմ հայտարարությունների իրականացման հանձնառությունը
ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T14:39+0400
2022-05-13T14:39+0400
2022-05-13T14:41+0400
հայաստան
ադրբեջան
արարատ միրզոյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0d/41993976_0:0:3152:1773_1920x0_80_0_0_2daff01cfca2ddc62c9835dc28c9343e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, որը կայացել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում համագործակցության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ որոշումների, համաձայնեցրել են «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանին զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու որոշումը։Ընդունվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի վերաբերյալ որոշում, որի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը` երիտասարդության ներուժի խթանման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք է մեկնել մայիսի 12-ին:Երեկ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:Որոշվել են ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստի վայրն ու ժամկետները
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/0d/41993976_229:0:2960:2048_1920x0_80_0_0_2817f4a1aa57f9600fa1598d27aab5ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, արարատ միրզոյան
Արարատ Միրզոյանը վերահաստատել է եռակողմ հայտարարությունների իրականացման հանձնառությունը
14:39 13.05.2022 (Թարմացված է: 14:41 13.05.2022) ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, որը կայացել է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ և այս առումով կարևորել խաղաղ գործընթացի առաջմղումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում համագործակցության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ որոշումների, համաձայնեցրել են «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանին զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպության կարգավիճակ շնորհելու որոշումը։
Ընդունվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի վերաբերյալ որոշում, որի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցությունը` երիտասարդության ներուժի խթանման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք է մեկնել մայիսի 12-ին:
Երեկ կայացել է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար
Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև
եռակողմ հանդիպում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: