00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքն Ուկրաինայում ռազմական տիտան է ստեղծել, որը կկործանի նրան

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Բաժանորդագրվել
Ուկրաինայի շուրջ իրավիճակն Արևմուտքի համար ավելի ու ավելի հակասական և բարդ է դառնում։ Նա ստիպված է նստել արդեն նույնիսկ ոչ թե երկու, այլ միաժամանակ մեծ թվով աթոռների վրա։ Մի կողմից՝ Ուկրաինան Ռուսաստանի դեմ պայքարում գլխավոր խաղադրույքն է։ Կիևին ակտիվ աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելն անհնար է, քանի որ դա կնշանակի խոստովանել սեփական աշխարհաքաղաքական պարտությունը։ Ամերիկացիներն ու եվրոպացիները պատրաստ չեն դրան, համենայն դեպս՝ հիմա։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

Մյուս կողմից՝ ավելի ու ավելի բարձր են հնչում սթափեցնող ձայները, որոնք պնդում են, որ Արևմուտքի «բազեներն» իրենց ագրեսիվ անկասելիությամբ հակամարտությունը չափազանց հեռուն են տանում, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում։ Մեծանում է հավանականությունը, որ վերջիվերջո կանցնեն անդառնալիության սահմանը, որից հետո դեպքերի միակ հնարավոր զարգացումը կդառնա միջուկային տերությունների ուղղակի բախումը։
Եվ երևում է՝ այդ ձայներին ականջ են դրել։ Համենայն դեպս, վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են նորություններ հայտնվում, որոնք ցույց են տալիս ամերիկյան իշխանությունների՝ լարվածության սրացումը փոքր-ինչ թուլացնելու ձգտումը։
Այս շարքին կարելի է դասել The Washington Post-ի թարմ տեղեկություննն այն մասին, որ ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինային բարձրաստիճան ռուս սպաների գտնվելու վայրի մասին հետախուզական տվյալներով ապահովել։ Առանձապես հատկանշական է վերջին պահին պետքարտուղար Էնթոնի Բլինկենիի ելույթի չեղարկումը Չինաստանի մասին, որը, ինչպես սպասվում էր, պետք է առավելագույնս կոշտ և մարտական լիներ։
Արդյունքում ամերիկացիները հետ քաշվեցին, հայտարարելով Թայվանի վերաբերյալ իրենց դիրքորոշման անփոփոխության մասին։
Երրորդ կողմից՝ Ուկրաինային աջակցելն Արևմուտքի, հատկապես՝ Միացյալ Նահանգների վրա ավելի ու ավելի թանկ է նստում և ավելի ու ավելի զգայուն է դառնում։
Վաշինգտոնի կողմից Կիևի համար նախատեսվող օգնության փաթեթը՝ աննախադեպ 40 միլիարդ դոլարի չափով, իհարկե տպավորիչ է։ Միայն թե դրսում 2011 թվականը չէ, երբ Դաշնային պահուստների համակարգի միացրած տպագրական մեքենան դոլարների ջրվեժի տակ էր թողնում ցանկացած խնդիր՝ առանց ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակիչների համար զգալի կողմնակի ազդեցությունների։
Տնտեսությունն այլևս չի դիմանում այդպիսի անպատասխանատու քաղաքականության ծախսերին, և դրա շարունակումը հարվածում է արևմտյան համակարգի ամբողջ կայունությանը, ինչը քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում։
Իսկ տեղի ունեցածի պատասխանատվությունը «Պուտինի ագրեսիայի» վրա բարդելու փորձերն այնքան էլ լավ չեն ստացվում․ ամերիկացիների մեծամասնությունը սոցիալ-տնտեսական իրավիճակի և սեփական ֆինանսական վիճակի վատթարացման մեղավոր է համարում երկրի իշխանություններին։
Այդպիսի իրավիճակում աշխարհի մյուս ծայրում գտնվող, Աստծուց մոռացված և ոտքից գլուխ կոռումպացված երկրի վրա հսկայական փողեր լցնելը կարող է տանը մի շարք տհաճ անակնկալների վերածվել։ Առաջինը հենց երեկ է տեղի ունեցել, երբ սենատոր Ռենդ Պոլը արգելափակեց 40 միլիարդի մասին օրինագիծը՝ պահանջելով գլխավոր տեսուչ նշանակել հատկացվող միջոցների վերահսկման համար և հայտարարելով, որ «մենք չենք կարող փրկել Ուկրաինան՝ մահվան դատապարտելով ԱՄՆ-ի տնտեսությունը»։
Ուկրաինայի ԶՈւ գերեվարված մարտիկը պատմել է իր հրամանատարների դավաճանության մասին
Մեկ այլ նուրբ խնդիր է Արևմուտքում զենքի և, մասնավորապես, հրթիռների դեֆիցիտի աճը։ Էությունն այն է, որ Ուկրաինայում չափազանց արագ են սպառվում մատակարարվող սպառազինությունները. Bloomberg-ը հաշվել էր, որ այնտեղ մեկ օրում գրեթե մեկ շաբաթվա նորմա է սպառվում։
ՆԱՏՕ-ի պահեստներում պաշարներն արագ սպառվում են, իսկ ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները գործարանային հզորությունների պակասի և նախորդ շրջանում փորձառու անձնակազմի կորուստների պատճառով ի վիճակի չեն արտադրությունը անհրաժեշտ տեմպերի հասցնել:
Եվրոպայում իրավիճակն է՛լ ավելի վատ է։ Իսկ ռազմական գործողությունները ձգձգվում են և այնպես են ծավալվում, որ ուկրաինական բանակի համար ավելի ու ավելի ծանր և, որպես հետևանք, թանկարժեք սպառազինության անվերջ աճող մատակարարումներ են պահանջվում, ընդ որում՝ ոչ թե հին, խորհրդային սպառազինության (այն արդեն փաստացի վերջացել է), այլ եվրոպական արտադրության։
Միաժամանակ, պետք է հիշել, որ Ուկրաինան գլոբալ աշխարհաքաղաքական խաղի ուղղություններից ընդամենը մեկն է, իսկ ԱՄՆ-ն հիմնական ուժերն ուղղում է այնուամենայնիվ դեպի ասիական տարածաշրջան, ավելի հստակ՝ Չինաստանի դեմ։ Արդյունքում Արևմուտքի համար իսկապես պատային իրավիճակ է, երբ նա ստիպված է ավելի ու ավելի շատ ռեսուրսներ ծախսել Ուկրաինայում, չնայած այդ ռեսուրսները նրան այլ տեղերում են պետք։
Միանգամայն օրինաչափ է, որ այնտեղ ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մոտ այս հակամարտության մեջ սկզբունքորեն բացակայում է երկարաժամկետ ռազմավարությունը և վերջնական նպատակը։
Միևնույն ժամանակ, թվում է, որ դա անարդար կշտամբանք է, որի հետևում թաքնված է կեղծավորությունը և որոշ ուժերի կողմից իրերն իրենց անուններով կոչելու դժկամությունը։

Միացյալ Նահագները (ինչպես և Եվրոպան) Ուկրաինայում հստակ նպատակ ունեին և ունեն․ աշխարհաքաղաքական պարտություն հասցնել Ռուսաստանին։ Այդ նպատակին հասնելու ռազմավարությունը նույնպես բավական պարզ է․ Մոսկվան պետք է խրվեր-մնար Ուկրաինայում թե՛ ռազմական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։

Բայց հատուկ գործողության սկզբից գրեթե երեք ամիս անց ակնհայտ դարձավ, որ ինչ-որ բան սխալ է գնացել, և ուկրաինական «ճահճում» հենց Արևմուտքը խրված մնաց։ Իրերի այդպիսի դրության պատճառներն արդեն իսկ ակտիվորեն վերլուծում և բացահայտվում են։ Մասնավորապես, ԱՄՆ-ում և Եվրոպայում խոստովանում են, որ իրենք թերագնահատել են ռուսական տնտեսության ամրությունն ու «դժոխային» պատժամիջոցներին դրա պատրաստության աստիճանը։ Նշվում է նաև ռուսական ազգային բնույթի դիմացկունությունը, որը երկրի առաջ մարտահրավերի իրավիճակում մոբիլիզացիոն ռեժիմի է անցնում։
Մարտական գործողությունների ընթացքին հետևելիս ևս մի միտք է առաջանում, որ Արևմուտքն Ուկրաինայում ևս մեկ ճակատագրական սխալ է գործել։ Որքան էլ պարադոքսալ հնչի, բայց աճող խնդիրների պատճառը նաև այն է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չափազանց մեծ հաջողությունների են հասել ուկրաինական բանակի արդիականացման հարցում։
Ռուսաստանին (համենայն դեպս՝ ռուս հանրությանը) զարմացրել է ուկրաինական զինված խմբավորումների պատրաստության աստիճանն ու նրանց բարձր մոտիվացիան։ Ռուսաստանցիների համար հայտնություն դարձավ այն գիտակցումը, թե իրենց դեմ ուղղված ինչպիսի թիրախավորված հզոր ուժ է ութ տարվա ընթացքում մշակել ՆԱՏՕ-ն՝ ինչպես ռազմական, այնպես էլ գաղափարաբանական առումով, իրենց իսկ քթի տակ։
Միայն թե կասկած կա, որ հիմա Արևմուտքն ինքն էլ ուրախ չէ, որ ամեն ինչ այդքան հաջողվել է իրեն։ Միացյալ Նահանգներն ու Հյուսիսատլանտյան դաշինքը երրորդ երկրներում զինված խմբավորումների նախապատրաստման բավական ընդարձակ փորձ ունեն։ Սակայն այդ փորձն իր առանձնահատկություններն ունի։
Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են բնակիչներին. պատմում է ականատեսը - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Մարիուպոլում ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են բնակիչներին. պատմում է ականատեսը
Ամերիկացիները լավ են կարողանում աշխատել մերձռազմական, անկանոն կառույցների հետ։ Նրանց հաշվին բազմաթիվ գործողություններ կան, երբ հաջողությամբ գործել են իրենց պատրաստած և զինած ռազմաքաղաքական շարժումների, պարտիզանական կազմակերպությունների, դիվերսիոն խմբերի և նման այլ կառույցների ձեռքերով։
Օտարերկրյա կանոնավոր բանակների հետ աշխատանքի հարցում ամերիկացիների մոտ ամեն ինչ շատ ավելի բարդ է, աղմկահարույց ձախողումների բազմաթիվ օրինակներ կան։ Ամենաթարմ օրինակը կարելի է համարել աֆղանական բանակի աղետը, որը Նահանգները ստեղծում էին տարիներ շարունակ և որը փլվեց հաշված օրերի ընթացքում։ Սաուդյան Արաբիային, որը հսկայական միջոցներ է ներդնում իր զինված ուժերում, ԱՄՆ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության տասնամյակները նույնպես առանձնապես չօգնեցին, ինչը ցույց տվեց Եմենի հակամարտությունը:
Մի խոսքով, այդ առումով Վաշինգտոնի փորձն ավելի շուտ բացասական է և վկայում է այն մասին, որ առանց ամերիկացիներին լիարժեք մարտական մասնակցության նրանց նախապատրաստած բանակները սովորաբար ի վիճակի չեն պատերազմել։
Այնպես որ, ուկրաինացիները Արևմուտքին մեծ անակնկալ մատուցեցին իրենց մարտունակությամբ, միայն թե այդ անակնկալն օրեցօր ավելի տհաճ է դառնում։
Պատկերացնենք, թե ինչպիսին կարող էր լինել իրավիճակը, եթե իրադարձությունները զարգանային ԱՄՆ-ի և Եվրոպայի համար սովորական սցենարով։ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը կանցկացներ ռազմական արվեստի բոլոր կանոններով, որոնք պահանջում են հարձակվող ուժերի անվերապահ (մի քանի անգամ) գերազանցություն։ Ամենակարճ ժամկետում ռուսական բանակը կկոտրեր ուկրաինացի զինվորականների դիմադրությունը և կգրավեր Ուկրաինայի տարածքի զգալի մասը (օրինակ՝ մինչև Դնեպր կամ էլ՝ ինչ էին այնտեղ ենթադրում Պենտագոնի վերլուծաբանները)։
Եվ վե՞րջ։ Ոչ, այդ ժամանակ ամեն ինչ միայն կսկսվեր։ Քանի որ Ռուսաստանի վերահսկողության (և միաժամանակ նրա պատասխանատվության, այդ թվում՝ ֆինանսական) տակ հսկայական տարածք կհայտնվեր՝ բազմամարդ բնակչությամբ, որի զգալի մասի ուղեղը լվացված է նացիստական և ռուսատյաց քարոզչությամբ։
Այսպիսով, կատարյալ պայմաններ կստեղծվեին ընդհատակյա դիվերսիոն և ահաբեկչական պայքարի համար, որին էլ կանցնեին որպես կանոնավոր բանակ ջախջախված ուկրաինացի զինվորականները։ Արևմուտքին կմնար միայն փայտ ավելացնել այդ կրակին՝ «ազատագրական շարժման» նորանոր մարտիկների նախապատրաստման և թեթև (հետևաբար՝ ավելի էժան) զենքի մատակարարման տեսքով։
Փոխարենը ամեն ինչ «սխալ» գնաց։ Ռուսաստանը հատուկ գործողությունն անցկացնում է խիստ սահմանափակ զորակազմով։ Ուկրաինական բանակն իր հերթին տպավորիչ դիմացկունություն և լավ ՆԱՏՕ-ական պատրաստություն է ցուցադրում, ինչը Արևմուտքի աջակցության (նախապատրաստում, խորհրդատուներ, կապ, հետախուզական տվյալներ և այլն, և այլն) հետ միասին նրան լուրջ հակառակորդի է վերածում։
Արդյունքում ռազմաճակատի գիծը դանդաղ է տեղաշարժվում։ Ռուսաստանը վերահսկում է չափերով ոչ շատ մեծ, բայց ծայրահեղ կարևոր տարածքներ (արդյունաբերական հանգույցներ, գյուղատնտեսական հողեր, նավահանգիստներ, ելքը դեպի ծով և այլն), այն էլ՝ մեծամասամբ ռուսամետ բնակչությամբ։
Այսպիսով, Մոսկվան կարծես հենց խրվել-մնացել է Ուկրաինայում, ինչպես Արևմուտքն էր ուզում, բայց ակնհայտ է, որ այս ձևաչափով դա նրա համար ուժերից վեր բեռ չէ։
Փոխարենը Արևմուտքի վզին փաթաթված մնաց երկու կանոնավոր բանակների մարտական գործողությունների դասական տարբերակը, որտեղ նրանց իսկ ջանքերով ուկրաինական բանակը դատապարտված է դանդաղ (հետևաբար՝ շատ թանկարժեք) պարտության։ Ելքը կանխորոշված է, բայց մինչև այդ ելքը դեռ ապրել է պետք, իսկ մինչ այդ պետք է վճարել, վճարել ու վճարել։
«Ասես շղթաներից պոկված լինեն». ինչ են արել ուկրաինացի հրետանավորները Դոնբասում
Ֆինանսական միջոցներ գտնել, զանազան ռեսուրսներ հայթհայթել՝ հաճախ հանելով դրանք ռազմավարական կարևորության մյուս ուղղություններից, ճնշել աճող հանրային դժգոհությունը և փակել սեփական տնտեսության ճեղքերը։
Եվ այդ ամենը ոչ վերջին հերթին այն պատճառով է, որ ուկրաինացիները, պարզվեց, շատ ավելի լավ մարտիկներ են, քան սպասում էին ամերիկացիներն ու եվրոպացիները։
Արևմուտքը դեռ կհասցնի հազար անգամ զղջալ, որ ժամանակին մի ժողովրդի երկու հատվածները միմյանց դեմ հանելու «հանճարեղ» միտք է ունեցել։
Լրահոս
0