00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն աշխարհի չեմպիոններ կծնի՞․ մարզիչ Ալեքսեյ Միշինը խոսել է երևանյան հավաքների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ Միշին
Ալեքսեյ Միշին - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Ալեքսեյ Միշին
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Ռուսաստանցի հայտնի մարզիչ Ալեքսեյ Միշինն իր թիմի հետ Հայաստանում հավաք է անցկացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոսել է Հայաստանի, հայ գեղասահորդների, իր թոռան ու հեռանկարային մի պատանու մասին: Նաև մարզչական գաղտնիք է հայտնել։
– Մենք հանդիպում ենք Երևանում, որտեղ Ձեր սաները հավաքներ են անցկացրել։ Ինչո՞ւ հենց Հայաստանը ընտրեցիք, ու որքանո՞վ էին արդյունավետ մարզումները:
– Ժամանակակից աշխարհաքաղաքական պայմաններում այնքան էլ շատ չեն այն երկրները, ուր կարելի է մեկնել և մարզումներ անցկացնել: Նման հրաշալի վայրերից մեկը Երևանն է։ Ասում են՝ արևոտ Երևանը հյուրընկալ է, բայց ասեմ, որ նաև սպորտային է։ Ձեր սահադաշտում հրաշալի մթնոլորտ կա։
Պայմանավորվածություններ ունենք ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի հետ, որը հրաշալի, ակտիվ կին է։ Հիշում եմ՝ ինչպես էր նա սահում Սպորտի պալատում, որը հետո այրվեց և վերակառուցվեց։ Հիշում եմ՝ ինչպես էր մրցանակային տեղեր զբաղեցնում: Նա և բազմաթիվ այլ հայ մարզիկներ իմ հին ընկերներն են։ Դուք հիմա էլ հրաշալի մարզիկներ ունեք։
Մեր ուղևորությունը ֆինանսավորել է Պետերբուրգի ֆեդերացիան։ Շնորհակալություն Անտոն Սիխարուլիձեին։
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ Միշին
Тренер по фигурному катанию Алексей Мишин в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Ալեքսեյ Միշին
– Հայերի հետ համագործակցե՞լ եք, ի՞նչ տպավորություն եք ստացել հայ գեղասահորդներից:
– Մեզ այստեղ շատ լավ դիմավորեցին, անգամ նախարարի կարգադրությամբ սառցադաշտի վարձակալության զեղչ արվեց, և գրեթե անվճար մարզադահլիճ տրամադրեցին վարժանքների համար։ Մենք շատ արդյունավետ հավաք անցկացրինք։ Լիզա Տուկտամիշևան այստեղ քառակի տուլուպ արեց, իսկ Միշա Կոլյադան մոտ էր քառակի ակսելի կատարմանը:
Մտքեր, գիտելիք փոխանակեցինք, ինչը և՛ մեզ համար էր լավ, և՛ հայ մարզիչների։
– Ըստ Ձեզ՝ հայկական գեղասահքն ապագա ունի՞:
– Նախ` մենք արդեն տեսել ենք, թե ինչպես են սահում հայերը։ Ռաֆիկ Հարությունյանը (օլիմպիական չեմպիոն Նաթան Չենի մարզիչը. խմբ.) լավ էր սահում, Մելանյա Ստեփանյանը, Ռաֆիկ Կարապետյանը... շատ լավ գեղասահորդներ կային: Հիմա նոր ալիքի վերածնունդ եմ տեսնում։ Իհարկե, հեռանկարներ կան։
Այս համատեքստում պիտի ասեմ, թե ինչ տպավորություններ եմ ստացել հայ ազգից։ Հայերը շատ մոտ են արվեստին։ Տեսե՛ք զարդերը, ճարտարապետությունը, հագուստը։ Հիշում եմ հայկական կոշիկները, որոնք դիզայնով չէին զիջում ֆրանսիականին ու իտալականին։
Մենք ոչ միայն սահադաշտում ենք եղել, այլև այցելել ենք Սևան, Գառնու կիրճ, Ծաղկաձոր, որտեղ 40 տարի առաջ սկսեցի մարզչական կարիերաս։ Դե, ամեն ինչի գագաթնակետը Հայաստանի խոհարարական արվեստն է։ Այդպիսի համեղ ուտեստներ աշխարհում ոչ մի տեղ չեմ կերել։
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ Միշին
Тренер по фигурному катанию Алексей Мишин в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Ալեքսեյ Միշին
– Ձեր սիրած ուտեստը ո՞րն է:
– Երևի Թումանյանի խինկալին (նկատի ունի Թումանյան փողոցում գտնվող սննդի օբյեկտը. խմբ), գառն ու լավաշը։ Բայց մեծ հաճույք եմ ստանում հայկական կանաչեղենից։ Բարակ լավաշի մեջ մի կտոր պանիր ու կանաչի փաթաթես և գինի խմես։ Հիասքանչ բան է:
– Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը Պեկինի օլիմպիադայում 18-րդ տեղը զբաղեցրեց: Ի՞նչ կասեք նրանց մասին։
– Այդ զույգն ուրախացրեց ինձ։
Սպորտի զարգացման երկու ճանապարհ կա։ Մեկն ավանդականն է, երբ ստեղծվում է բազա, հետո՝ դպրոց, ու աստիճանաբար մրցանակակիրներ են մեծանում, երկրորդը` հանկարծակին, ինչպես եղավ իտալական կամ իսպանական մարզիկների դեպքում։ Դրա համար էլ պետք է մի կողմից զանգվածաբար զբաղվել գեղասահքով, բայց եթե տաղանդներ կան, ապա պահել ու փայփայել նրանց։
– Իսկ Դուք հայ աշակերտներ ունե՞ք։
– Մաթևոս Ռուբենովիչը (Միշինը ազգանունը չնշեց. խմբ.): Հասկացող, զարգացած, էլեգանտ տղա է:
Իսկ իմ կյանքի գլխավոր հայ գեղասահորդը Արարատ (Արի) Զաքարյանն է, որն այժմ գործակալ է և սառցե շոուների պրոդյուսեր։ Ես մասնակցեցի գեղասահքի աստղերի համաշխարհային շրջագայությանը և տեսա, որ ոչ բոլոր օլիմպիական չեմպիոններին են այնպես ծափահարում, ինչպես Զաքարյանին ու նրա գեղասահորդին։ Ես համաշխարհային գեղասահքում չեմ ճանաչում ուրիշ գործակալի, որն օգնում է հասնել գագաթին։ Ես երկու մարզիկ ունեի՝ Պյոտր Գումեննիկը և Լիզա Նուգումանովան, որոնք նրա աշխատանքի շնորհիվ աստղ դարձան Ճապոնիայում:
– Դուք ինքներդ աստղային մարզիչ եք համարվում։ Ո՞րն է ձեր գաղտնիքը:
– Տաղանդավոր սաներս։ Հաջողության բանալին շատ տարբեր է։ Խստությունը լավ բան է, բայց աշակերտի հետ պետք է նաև բարի լինես։ Երևի երկու բևեռների՝ սպորտային ու մարդկային, համադրությունն է լավ արդյունք ապահովում:
Հայտնի է` ռուսաստանցի գեղասահորդուհիներից ով է ամենից շատ գումար վաստակել
– Տաղանդ չունենալով հնարավո՞ր է գեղասահորդ դառնալ:
– Ո՛չ։ Տաղանդավոր աշակերտն ու անտաղանդ մարզիչը կհաղթեն անտաղանդ աշակերտին ու տաղանդավոր մարզչին։ Կարևորը սանի՛ տաղանդն է: Փայտի կտորից ոչինչ չես սարքի։
– Իսկ դուք փորձե՞լ եք Ձեր 8 տարեկան թոռանը գեղասահորդ դարձնել: Չնեղստրեցի՞ք, որ նա թենիսն ընտրեց։
– Ես ու կինս՝ Տատյանա Օլենևա-Միշինան, նրան սահադաշտ էինք տանում։ Սահում էր, ողջունում ծնողներին, խոսում։ Բայց սահելը նրան դուր չեկավ, փոխարենը թենիսը սիրեց։ Դա էլ է հաճելի, որովհետև նրա հայրն ու մայրը թենիսիստներ են և թենիսի մարզիչներ։
Բացի այդ, ես միայն մեկ դեպք գիտեմ, երբ հաջողակ ծնողներն իրենց երեխային սահադաշտ են բերել, ու նա նույնքան հաջողակ է եղել։ Խոսքս Իվան Բուկինի մասին է, որը համաշխարհային կարգի մարզիկ է՝ օլիմպիական չեմպիոն Անդրեյ Բուկինի որդին: Երկրորդ նման օրինակը երևի կլինի, երբ իմ աստղային աշակերտ Եվգենի Պլյուշչենկոյի որդին օլիմպիական չեմպիոն դառնա։
© Sputnik / Asatur YesayantsԱլեքսեյ Միշին
Тренер по фигурному катанию Алексей Мишин в Еревaне - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Ալեքսեյ Միշին
Լրահոս
0