Մեկնարկեց «Դիմադրություն» շարժման ավտոերթը

© Sputnik / Aram NersesyanԸնդդիմության ավտոերթը
Ընդդիմության ավտոերթը - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են։ Երթին մասնակցող ավտոմեքենաներին ուղեկցում են նաև ոստիկանության պարեկային ավտոմեքենաները։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Քիչ առաջ Սևան-Երևան ավտոմայրուղուց դեպի Երևան ուղղությամբ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման ավտոերթը։
Մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են։ Մայրուղով անցնող մեքենաներն ազդանշաններով ողջունում են ավտոերթի մասնակիցներին։
Ավտոերթին մասնակցող ավտոմեքենաներն ուղեկցում են նաև ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենաները` ապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0