00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ մի դյույմ դեպի արևելք». ժամանակին ՆԱՏՕ-ի անդամները նման խոստում տվե՞լ են

© GEORGES GOBET / AFPՆԱՏՕ
ՆԱՏՕ - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
ՆԱՏՕ
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այժմ, երբ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն է հայտնել, կրկին վերսկսվել են բուռն վեճերը այն հարցի շուրջ, թե արդյոք ժամանակին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն իրոք խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արևելք։
Ռուսաստանի իշխանությունները համոզված են՝ արևմտյան առաջնորդները 90-ականների սկզբին նման խոստում տվել են, և դա ապացուցված է փաստաթղթերով։ Արևմուտքը հակադարձում է՝ այդպիսի բան երբեք չի եղել, և գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որում ամրագրված լինի այդ պարտավորությունը։ Ամենահետաքրքիրն այն է, որ երկու պնդումներն էլ համապատասխանում են իրականությանը։
«Ոչ մի դյույմ դեպի արևելք»․ արդյոք ժամանակին նման խոստո՞ւմ են տվել ՆԱՏՕ-ի անդամները
Տեսե՛ք։ Երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասում է, որ իր ղեկավարած կազմակերպությունը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ բացառում է ընդլայնումը դեպի արևելք, միանգամայն ճիշտ է ասում, որովհետև իսկապես գոյություն չունի ՆԱՏՕ-ի անունից ստորագրված որևէ համաձայնագիր, որում դա արձանագրված լինի։ Բայց ախր սա բոլորովին չի նշանակում, որ արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները ժամանակին չեն հավաստիացրել Միխայիլ Գորբաչովին՝ չենք տարածվելու դեպի Սովետի սահմանները, ո՛չ մի դյույմ առաջ չենք գնալու։
Ուղղակի հիշենք, թե ինչ էր կատարվում 1990-91 թվականներին։ Փլուզվում կամ արդեն փլուզվել էր այն տերությունը, որը ղեկավարում էր Միխայիլ Գորբաչովը։ Որոշ ուժեր, որոնք ի վերջո իրականացրին օգոստոսյան պուտչը, խիստ դժգոհ էին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահի քաղաքականությունից և շարունակ զգուշացնում էին, որ ՆԱՏՕ-ն, որի հետ տասնամյակներ շարունակ առճակատվել է խորհրդային տերությունը, անպայման կօգտվի առիթից, կսկսի իր շարժումը դեպի արևելք և շատ արագ «կուլ կտա» բոլոր այն երկրները, որոնք մինչ այդ մաս էին կազմում, այսպես կոչված, սոցիալիստական ճամբարին։ Եվ արևմտյան լիդերներն ամեն կերպ փորձում էին համոզել Գորբաչովին՝ չընդդիմանալ երկու Գերմանիաների միավորմանը` խոստանալով՝ ո՛չ, մենք բոլորովին մտադիր չենք ընդլայնել ՆԱՏՕ-ն։ Նկատե՛ք՝ մասնավոր զրույցներում ասում էին, բայց թղթի վրա չէին արձանագրում։ Հենց այստեղ են «ոչ մի դյույմի» շուրջ վիճաբանության ակունքները։
Հայաստանը երկընտրանքի առջև. քաղաքական առճակատում՝ ծրագրերի մակարդակով
Վերջերս Ամերիկայի Հանրային ռադիոն էր այս հարցով քննարկում կազմակերպել, որի ժամանակ հայտնի լրագրող Բեքի Սուլիվանը պատմեց. «Ես խոսել եմ պատմաբան Մերի Սարոթի հետ, որն այդ «ոչ մի դյույմի» մասին գիրք է գրել։ Նրա վկայությամբ՝ այդ արտահայտությունը 1990 թվականին հնչեցրել է այն ժամանակվա պետքարտուղար Ջեյմս Բեյքերը Միխայիլ Գորբաչովի հետ զրույցում։ Այսինքն` հենց Բեյքերն է շրջանառության մեջ դրել այդ գաղափարը՝ ՆԱՏՕ-ն ոչ մի դյույմ դեպի արևելք չն ընդարձակվում, փոխարենը, Սովետի ղեկավարությունը չի խոչընդոտում Գերմանիայի վերամիավորմանը։ Գորբաչովը հասկացրել է, որ ինքը հավանում է այդ առաջարկը։ Բայց հետո տեղի ունեցավ հետևյալը` Բեյքերը վերադարձավ Վաշինգտոն, պատմեց այդ խոսակցության մասին նախագահ Ջորջ Բուշ Ավագին, բայց չստացավ նրա համաձայնությունը։ Եվ ի վերջո, այդ առաջարկը՝ Գերմանիայի վերամիավորում ՆԱՏՕ-ի ընդարձակվելուց հրաժարվելու դիմաց, այդպես էլ երբեք չհայտնվեց բանակցությունների սեղանին»։
Կարծում եմ` այսքանից հետո լիովին պարզ դարձավ այն միտքը, որ տվյալ հարցի շուրջ բանավիճող երկու կողմերն էլ ճիշտ են՝ խոստում, իրոք, եղել է, բայց որևէ պաշտոնական փաստաթղթում չի ամրագրվել։ Ի դեպ, այս իրողությունը հաստատել է նաև Ջորջ Վաշինգտոնի համալսարանում գործող «Ազգային անվտանգության արխիվ» կոչվող կենտրոնը, որն արդեն գրեթե 40 տարի է, ինչ ուսումնասիրում է պետական մարմինների գաղտնազերծած փաստաթղթերը։ Ըստ այդ կազմակերպության` միայն Ջեյմս Բեյքերը չէ, որ ակնարկել է, թե ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի։ Միխայիլ Գորբաչովի հետ զրույցներում, որոնց սղագրությունը պահպանվել է, այդ մասին խոսել են եվրոպացի հայտնի գործիչներ Ֆրանսուա Միտերանը, Մարգրետ Թետչերը, Հելմուտ Քոլը և ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարները։
Ամերիկացի հետազոտողներն, օրինակ, մեջբերել են Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Գեյթսին, որը մի առիթով քննադատել է արևմտյան առաջնորդներին՝ փաստելով, որ նրանք ձեռնամուխ են եղել ՆԱՏՕ-ի ընդարձակմանը դեպի արևելք, այնինչ ամեն ինչ արել են, որպեսզի Գորբաչովն ու մյուսները հավատան, թե նման բան չի լինելու։
Մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել հենց այս արտահայտությանը՝ «ամեն ինչ արել են, որ Գորբաչովը հավատա»։ Զգո՞ւմ եք նրբությունը։ Հետևողականորեն իրականացնում եք ձեր նպատակները, բայց միաժամանակ մարդկանց մոտ տպավորություն եք ստեղծում, թե ոչ մի նման նպատակ չունեք։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Ուղղակի առջևում ոչ դյուրին բանակցություններ են սպասվում ադրբեջանցիների հետ։
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդարը Ալիևը Մոսկվայում, 27 սեպտեմբերի, 1993 - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Ղարաբաղյան առաջին պատերազմն ավարտվեց հաղթանակով. ձախողումները սկսվեցին դրանից հետո
Թուրքական գործարք. դիվանագիտական հարաբերությունների հաստատում՝ Կարսի նոր պայմանագրի դիմաց
Լրահոս
0