00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկլավների վերաբերյալ իրավական հենք չկա. Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանին

© Sputnik / Aram NersesyanՏիգրանաշենի ցուցանակը
Տիգրանաշենի ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Տիգրանաշենի ցուցանակը
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանի խոսքով` որևէ կողմի հրապարակած որևէ քարտեզ իրավական հիմնավորում չի համարվում, թե ում տարածքում ինչն է գտնվում, պատկանում մյուս կողմին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ-ի ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան անկլավներ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում եղած անկլավների վերաբերյալ կան իրավական հիմնավորումներ։ Առաջին ալիքի եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարարի՝ «ադրբեջանական անկլավների վերադարձի մասին» հայտարարությանը։
Ավելի վաղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի շրջանակում կլուծվի մի շարք անկլավների վերադարձի հարցը։ Դրանք, ըստ Բաքվի, Տավուշի մարզի մի քանի գյուղեր են և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը:

«Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունը հենված չէ որևէ իրավական փաստաթղթի վրա։ Եղել են տարատեսակ բամբասանքներ, ներքաղաքական շահարկումներ անկլավների վերաբերյալ, բայց մինչ օրս ՀՀ-ին չի ներկայացվել ՀՀ տարածքում գտնվող որևէ անկլավի վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ։ Տարատեսակ քարտեզներ են հրապարակվել։ Որևէ կողմի հրապարակած որևէ քարտեզ իրավական հիմնավորում չի համարվում, թե ում տարածքում ինչն է գտնվում, պատկանում մյուս կողմին։Որ պրոցեսը սկսվի, կողմերը պետք է միմյանց ներկայացնեն պահանջների իրավական հենքը։ Եթե իրավական հենք չկա, ուրեմն չկա պահանջ»,- ասել է Մարուքյանը։

Նրա խոսքով` Սոթք-Խոզնավար հատվածում, Տավուշի մարզի հատվածում, Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում և պետք է այդտեղից դուրս գան։
«Սա ՀՀ-ի միանշանակ պահանջն է ու մնում է ուժի մեջ։ Հանձնաժողովի գործունեության ժամանակ նաև այդ հարցերը պետք է կարգավորվեն»,- նշել է Մարուքյանը։
Հիշեցնենք` մայիսի 5-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցություններում անկլավների հարցը չի բարձրացվել:
Sputnik Արմենիան անկլավների վերաբերյալ հարցում է ուղարկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, սակայն, չնայած սահմանված ժամկետի լրանալուն, պատասխան դեռ չի ստացել:
Լրահոս
0