Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

© Photo : Facebook / Avetik ChalabyanԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Ավետիք Չալաբյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաբանը հայտնեց, որ գործի մասին առավել մանրամասն կխոսի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված ճեպազրույցի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը։
«Միջնորդությունը բավարարվեց։ Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով»,– ասաց նա։
Փաստաբանը հայտնեց, որ գործի մասին առավել մանրամասն կխոսի ժամը 17։30-ին Ֆրանսիայի հրապարակում նախանշված ճեպազրույցի ընթացքում։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Լրահոս
0