Չկա նման բան. Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց լուրերը, թե շարժումը առաջնորդ է փնտրում

© Sputnik / Asatur YesayantsԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Իշխան Սաղաթելյան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իշխան Սաղաթելյանը զուգահեռներ անցկացրեց այսօրվա և 1988թ.–ի Ղարաբաղյան շարժման միջև, երբ հանրությունը հավաքվել էր ոչ թե առաջնորդների, այլ Արցախի փրկության գաղափարի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը չի հերքում` շարժումը պառակտելու փորձեր արվում են, բայց հերքում է այն խոսակցությունները, թե շարժման առաջնորդների ու քաղաքական ուժերի միջև պառակտում կա։

«Շատերը փորձում են պառակտել, բայց նման խնդիր ընդհանրապես չկա։ Սա քաղաքական շարժում է, բայց վերկուսակցական է։ Հաճախ կուսակցություններն ավելի են աչքի ընկնում, որովհետև ունեն կազմակերպված ռեսուրս։ Բայց պառակտում չկա։ Ընդհակառակը` կա լայն համախմբում, որովհետև մենք չենք համախմբվել մեկ կուսակցության, մեկ անհատի շուրջ։ Մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ»,– Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ասուլիսում ասաց Սաղաթելյանը։

Նա զուգահեռներ անցկացրեց այսօրվա ու 1988թ–ի Ղարաբաղյան շարժման միջև, երբ հանրությունը հավաքվել էր ոչ թե շարժման առաջնորդների, այլ Արցախի փրկության գաղափարի շուրջ։
«Շատ նման է 88-ի Ղարաբաղյան շարժման և՛ ձևաչափին, և՛ գաղափարախոսությանը, և՛ բնույթին։ Հետևաբար այդ բոլոր խոսակցությունները, թե պառակտված են, թեկնածու են փնտրում, առաջնորդ են ման գալիս, մեկը մյուսի հետ հանդիպեց, չկա նման բան»,– ասաց Սաղաթելյանը։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0