https://armeniasputnik.am/20220514/gjumrium-avtvoerti-yntacqum-qaghaqacinerin-harvatselu-gvortsvov-evs-1-andz-e-kalanavvorvel-42042487.html
Գյումրիում ավտոերթի ընթացքում քաղաքացիներին հարվածելու գործով ևս 1 անձ է կալանավորվել
Գյումրիում ավտոերթի ընթացքում քաղաքացիներին հարվածելու գործով ևս 1 անձ է կալանավորվել
Գևորգ Մուրադյանը Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։ 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T13:37+0400
2022-05-14T13:37+0400
2022-05-14T13:57+0400
հայաստան
կալանավորել
գյումրի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1021/78/10217893_0:160:3077:1890_1920x0_80_0_0_b08783ddb257e0e37c7c19df054304df.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 8-ին Երևան–Գյումրի ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց հարվածելու գործով կալանավորվել է երթի ևս մեկ մասնակից` ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կալանավորված երիտասարդը կամավոր է ներկայացել իրավապահներին։Գևորգ Մուրադյանը Արցախյան ազատամարտի ՀՅԴ Պռոշյանի ջոկատի մարտիկ, 2013թ.–ին հայրենի գյուղում սպանված` Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 13-ին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:Հիշեցնենք` մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների ու ավտոերթի մասնակիցների միջև վիճաբանություն է սկսվել։Ըստ քրեական գործի նյութերի` մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածել նրանց մարմնի տարբեր մասերին:Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:Մայիսի 12-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը Արագածոտնի մարզի բնակիչ, 1991թ. ծնված Գոռ Սարգսյանն է, մյուսը` Երևան քաղաքի բնակիչ, 1999թ. ծնված Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը` Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանը:Անհնազանդության ակցիաների ժամանակ գրանցված դեպքերով մեղադրանք է առաջադրվել 14 անձի
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1021/78/10217893_172:0:2903:2048_1920x0_80_0_0_8b51cdfd7358aa3d098df17b4975f3aa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կալանավորել, գյումրի
հայաստան, կալանավորել, գյումրի
Գյումրիում ավտոերթի ընթացքում քաղաքացիներին հարվածելու գործով ևս 1 անձ է կալանավորվել
13:37 14.05.2022 (Թարմացված է: 13:57 14.05.2022) Գևորգ Մուրադյանը Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մայիսի 8-ին Երևան–Գյումրի ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց հարվածելու գործով կալանավորվել է երթի ևս մեկ մասնակից` ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա
ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կալանավորված երիտասարդը կամավոր է ներկայացել իրավապահներին։
Գևորգ Մուրադյանը Արցախյան ազատամարտի ՀՅԴ Պռոշյանի ջոկատի մարտիկ, 2013թ.–ին հայրենի գյուղում սպանված` Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 13-ին տարածած հաղորդագրության մեջ հայտնել էր, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ:
Հիշեցնենք` մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների ու ավտոերթի մասնակիցների միջև վիճաբանություն է սկսվել։
Ըստ քրեական գործի նյութերի` մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Մայիսի 12-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից մեկը Արագածոտնի մարզի բնակիչ, 1991թ. ծնված Գոռ Սարգսյանն է, մյուսը` Երևան քաղաքի բնակիչ, 1999թ. ծնված Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը` Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանը: