ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից

© AP Photo / David J. PhillipCrew Dragon
Crew Dragon - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Crew Dragon
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները սկսել են ազդել ՆԱՍԱ-ի տիեզերագնացների աշխատանքի վրա։ Այս մասին գրում է SpaceNews–ը։
Ինչպես նշել են Օդատիեզերական անվտանգության հարցերով խորհրդատվական խմբի նիստում, տիեզերական ոլորտում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործընկերությունը զգում է տնտեսական սահմանափակումների հետևանքները:
«Աշխարհաքաղաքական պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ, ստեղծել են մի միջավայր, որտեղ ակնհայտ են դարձել որոշ վարչական դժվարություններ»,– հայտնել է խմբի անդամ, նախկին տիեզերագնաց Սյուզան Հելմսը:
Նա դժգոհել է, որ արտասահմանյան ավիաընկերությունները կրճատում կամ չեղարկում են Մոսկվայի ուղղությամբ չվերթերը, վարկային քարտերը չեն աշխատում Ռուսաստանում օտարերկրյա բանկերի գործառնությունների կասեցման պատճառով, իսկ «Microsoft» ընկերությունը դադարեցրել է իր ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը երկրում:
«Սակայն երկու կողմերն էլ ամբողջ ուժով փորձում են պահպանել կապերը», –ընդգծել է Հելմսը։ Նրա խոսքով՝ ՆԱՍԱ–ն վճռականորեն պաշտպանում է «խաչաձև թռիչքների» գաղափարը, որպեսզի տիեզերագնացները թռչեն «Սոյուզ» նավերով, իսկ ռուս տիեզերագնացները ՄՏԿ ուղևորվեն մասնավոր «Crew Dragon»-ներով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։
Լրահոս
0