Ռուսական ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում 13 ԱԹՍ է խոցել. ՌԴ ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել ֆոտոբանկԻգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Իգոր Կոնաշենկով
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել, այդ թվում՝ «Բայրաքթար-ՏԲ2» Խարկովի մարզի տարածքում: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ։
Բացի այդ, Խարկովի մարզի Իզիում, Սեմյոնովկա և Սնեժկովկա բնակավայրերի շրջանում խոցվել է «Սմերչ» համազարկային կրակի համակարգի 3 ռեակտիվ արկ:
Գեներալը հայտնել է նաև, որ ռուսական ավիացիան խոցել է ուկրաինական զորքերի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 43 շրջան:
Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ զինվորականները հատուկ գործողության ընթացքում արդեն ոչնչացրել են գրեթե 2,9 հազար միավոր ուկրաինական հատուկ ռազմական տեխնիկա:

«Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 858 անօդաչու թռչող սարք, 304 զենիթահրթիռային համալիր, 3051 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 372 կայանք, դաշտային հրետանու 1507 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2898 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է նա:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։
Լրահոս
0