https://arm.sputniknews.ru/20220515/libananum-khorhrdaranakan-yntrutjunner-en-yntanum-42062963.html
Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Sputnik Արմենիա
Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել օրենսդիր մարմին։ 15.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-15T12:43+0400
2022-05-15T12:43+0400
2022-05-15T15:34+0400
լիբանան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42062939_0:105:1600:1005_1920x0_80_0_0_264bee7e9f28cd38e93f46e615f78039.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, ողջ երկրում բացվել են մոտ 7 հազար ընտրատեղամասերը։Ընտրացուցակներում ընդգրկվել է 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ Խորհրդարանի 128 տեղի համար կպայքարեն 718 թեկնածուներ, այդ թվում՝ 118 կանայք։Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել օրենսդիր մարմին։ Լիբանանի դավանաբանական կառույցի համաձայն՝ վարչապետի պաշտոնը պատկանում է սուննի մահմեդականներին, խորհրդարանի խոսնակը զբաղեցնում են շիա մահմեդականները, իսկ հանրապետության նախագահն ընտրվում է մարոնի համայնքից, որին պատկանում է տեղի քրիստոնյաների մեծ մասը։Երկրում տնտեսական ճգնաժամն է, որի համար Համաշխարհային բանկը մեղավոր է համարում իշխող վերնախավին և 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը: Վերլուծաբանները նշում են, որ հասարակական վրդովմունքը կարող է խորհրդարան բերել մի քանի թեկնածուների, որոնք հակված են բարեփոխումներ անելու:2018 թվականի ընտրություններում «Հեզբոլլահ» շարժումն ու դրա դաշնակիցները, որոնց թվում է նաև նախագահ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը, խորհրդարանում 71 տեղ էին ստացել 128-ից: Նշենք, որ լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամերից հետո այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի: Հաճախ ասում են, որ Լիբանանում հայ համայնքն ավելի մեծ է, սակայն նման տվյալները հիմնված չեն մարդահամարների վրա:Հազարավոր լիբանանահայեր անցած 30 տարիների ընթացքում, պահպանելով իրենց լիբանանյան քաղաքացիությունը, թեև արտագաղթել են Լիբանանից, սակայն ըստ լիբանանյան օրենքի, կարող են գալ երկիր և մասնակցել ընտրություններին:
https://arm.sputniknews.ru/20220426/aram-a-katvoghikvosy-libananahajeri-het-ergum-e-hajer-miaceq-ergy-41322178.html
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0f/42062939_136:0:1559:1067_1920x0_80_0_0_0a5aa09aa4f35a82c2d1090d9cf28f17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լիբանան, ընտրություններ
Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
12:43 15.05.2022 (Թարմացված է: 15:34 15.05.2022) Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել օրենսդիր մարմին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, ողջ երկրում բացվել են մոտ 7 հազար ընտրատեղամասերը։
Ընտրացուցակներում ընդգրկվել է 21 տարեկանից բարձր 3,7 մլն քաղաքացի։ Խորհրդարանի 128 տեղի համար կպայքարեն 718 թեկնածուներ, այդ թվում՝ 118 կանայք։
Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա բոլոր խոշոր կրոնական համայնքների ներկայացուցիչներին մտնել օրենսդիր մարմին։ Լիբանանի դավանաբանական կառույցի համաձայն՝ վարչապետի պաշտոնը պատկանում է սուննի մահմեդականներին, խորհրդարանի խոսնակը զբաղեցնում են շիա մահմեդականները, իսկ հանրապետության նախագահն ընտրվում է մարոնի համայնքից, որին պատկանում է տեղի քրիստոնյաների մեծ մասը։
Երկրում տնտեսական ճգնաժամն է, որի համար Համաշխարհային բանկը մեղավոր է համարում իշխող վերնախավին և 2020 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը: Վերլուծաբանները նշում են, որ հասարակական վրդովմունքը կարող է խորհրդարան բերել մի քանի թեկնածուների, որոնք հակված են բարեփոխումներ անելու:
2018 թվականի ընտրություններում «Հեզբոլլահ» շարժումն ու դրա դաշնակիցները, որոնց թվում է նաև նախագահ Միշել Աունի «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցությունը, խորհրդարանում 71 տեղ էին ստացել 128-ից:
Նշենք, որ լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամերից հետո այդ թիվը կրճատվել է հասնելով շուրջ 140-150 հազարի: Հաճախ ասում են, որ Լիբանանում հայ համայնքն ավելի մեծ է, սակայն նման տվյալները հիմնված չեն մարդահամարների վրա:
Հազարավոր լիբանանահայեր անցած 30 տարիների ընթացքում, պահպանելով իրենց լիբանանյան քաղաքացիությունը, թեև արտագաղթել են Լիբանանից, սակայն ըստ լիբանանյան օրենքի, կարող են գալ երկիր և մասնակցել ընտրություններին: