00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ աթոռն այնքան եք արժեզրկել, որ մարդկանց պետք է աղաչեք, որ գան նստեն. Սերժ Սրապիոնյան

© Andranik GhazaryanՍերժ Սրապիոնյան
Սերժ Սրապիոնյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2022
Սերժ Սրապիոնյան
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժումը չի մարելու, քանի որ սա աթոռակռիվ չէ, Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքում հայտարարեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Բոլոր նրանք, ովքեր այսօր բազմոցներին նստած հետևում են շարժմանն ու ասում են՝ բան չի դառնա, կամ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բոլոր նրանք, ովքեր ասում են՝ թողեք մի քիչ էլ աշխատի, մինչև Հայաստանի վերջը, խոսքս ուզում եմ ուղղել նրանց. եթե դու կարծում ես, որ այս շարժումը մարելու է, ապա մարելու ես հենց դու` քո բազմոցի վրա»,-ասաց նա։
Սրապիոնյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր մտածում են, թե լաոն զարթնել է, բայց էլի քնելու է, չարաչար սխալվում են։

«Այս շարժումը գնալով ուժեղանալու է, քանի որ աթոռակռիվ չէ։ Ովքե՞ր են աթոռի ձգտում. այն զինվորնե՞րը, որ երկու ոտքը թողել են պատերազմում, Ռուբեն Մելքոնյա՞նն է ձգտում աթոռի, որ աթոռ էլ ունի, գլուխ էլ և հարգված գիտնական է։ Այդ աթոռն այնքան եք արժեզրկել, որ մարդկանց պետք է աղաչեք, որ գան նստեն, այստեղ կա կռիվ հանուն հայրենիքի գոյության։

Եթե մարդու ճանապարհը սկսվում է կեղծ պապիկով, կարող է ավարտվել կեղծ ծերունիներով։
«3-4 արծիվ տղաների, որոնք 44-օրյա պատերազմում կռվեցին և հրաշքով հետ վերադարձան, ափերից հանեցին այդ մանիպուլյատորները։ Ես չգիտեմ, թե ինչպես այդ ծերերին հավաքեցին։ Դժոխքից անցած այդ երեք տղաները, ամեն օր մահվան աչքերի մեջ նայած տղաները նյարդային ի՜նչ ապրումներ են ունեցել, ի՜նչ քայքայումներ են ունեցել, որ կարողանային դիմակայել իրենց սրբությունները հայհոյող ծերունիներին, որպեսզի համապատասխան տեղը ցույց չտային։

Ինչո՛ւ ծերը պետք է իրավունք ունենա հերոսին, հայրենի հողին իր արյունը խառնածին անպատվել և մնալ անպատիժ»,- հարցադրումներ արեց Սրապիոնյանը՝ անդրադառնալով Գյումրու դեպքին, երբ ավտոերթի մի քանի մասնակիցներ հարձակվել էին մի խումբ տարեց մարդկանց վրա։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0