00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սեյրան Օհանյան
Ապագա սահմանը սադրանքի հիմք չի կարող լինել. Սեյրան Օհանյան
17:51
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Վեց կետերը չեն ներկայացնում ՀՀ և Արցախի շահերը. քաղաքագետ

Ինչքանո՞վ է համարժեք Հայաստանի 6 կետով պատասխանն Ադրբեջանին
Բաժանորդագրվել
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աննա Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետերը:
Հայաստանի առաջարկած փաթեթը որևէ կերպ չի արտացոլում Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերը, իսկ մինչ այդ, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ ընդունում են Ադրբեջանի առաջարկները, ամրապնդեցին Բաքվի դիրքերը: Ադրբեջանն այլևս խնդիր չունի Հայաստանի լրացումները հաշվի առնելու: Sputnik Արմենիայի եթերում Ադրբեջանին Հայաստանի առաջարկած 6 կետի մասին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աննա Կարապետյանը:
Ըստ Կարապետյանի` երկու կողմի կետերի բովանդակությունը համեմատելիս ակնհայտ է` Ադրբեջանն իր ներկայացրած առաջարկով բավական հստակ ներկայացրել է իր շահերից բխող մոտեցումը, որի նպատակն է Հայաստանին թե´ այժմ, թե´ հետագայում Արցախի հիմնախնդրի ու ինքնորոշման իրավունքի մասին խոսելու հնարավորությունից զրկել, իսկ հայկական կողմը միայն տվել է ձևակերպումներ, որոնք նախկին փաստաթղթերով արդեն կային:
«Դրանցից են` կոմունիկացիաների բացումը, գերիների հայրենադարձումը ևն: Գերիներին Ադրբեջանն առնվազն նոյեմբերի 10-ի փաստաթղթով պարտավորվում է վերադարձնել, սակայն Բաքուն այդ պարտավորությունը չի կատարում: Հիմա պետք է ոչ թե նոր առաջարկ անել, որ նա այդ պարտավորությունը կատարի, այլ բոլոր լծակներով փորձել հասնել նրան, որ գերիները հայրենադարձվեն»,- ասաց Կարապետյանը:
Մյուս կետերն էլ, քաղաքագետի կարծիքով, որևէ կերպ չեն արտահայտում այն հիմքը, որը պետք է թույլ տա Արցախին իրացնել իր ինքնորոշման իրավունքը:
«Եղած ձևակերպումները հնարավորություն են տալիս Ադրբեջանին ասել, որ իրենք տալիս են արցախցիների անվտանգության երաշխիքները, հետևաբար կարող է լինել կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Հայաստանի ներկայացրած պատասխանը որևէ կերպ այդ սցենարին չի հակասում, այսինքն չի խանգարում Ադրբեջանին իր շահն առաջ մղել»,- բացատրեց Կարապետյանը:
Ընդհանրապես, Կարապետյանի խոսքով, անհասկանալի է, եթե սա պատասխան առաջարկն էր և սա հայկական կողմը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի առաջարկներին հավասարազոր պատասխան, ապա ինչո՞ւ էին այսքան ժամանակ այս փաստաթուղթը պահում:
«Դրա բովանդակությունը մինչ այս ընդհանուր ձևակերպումների տեսքով ներկայացվել էր հանրությանը, բայց միաժամանակ չէր ասվել, որ այդ բովանդակությամբ փաստաթուղթ է պատրաստվել, ինչն ի սկզբանե անհասկանալի ու անտրամաբանական էր»,- բացատրեց Կարապետյանը:
Անկլավների վերաբերյալ իրավական հենք չկա. Մարուքյանը պատասխանել է Ադրբեջանին
Ադրբեջանի առաջարկներից հետո, քաղաքագետի դիտարկմամբ, ընդհանրապես չէր խոսվում Հայաստանի առաջարկների կամ կետերի մասին: Ի սկզբանե ԱԺ նախագահի մակարդակով հայտարարվել էր, որ Հայաստանն ընդամենը 2 լրացում է արել Ադրբեջանի առաջարկներին, իսկ մնացածը ընդունելի է համարում: Հետագայում, ըստ Կարապետյանի, անհասկանալի ձևով տրանսֆորմացվեց դրա բովանդակությունը և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը 6 կետ է առաջարկել:
«Այսինքն` ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս Հայաստանի իշխանությունը ցույց չի տալիս հստակ ռազմավարություն, նպատակ, ձեռագիր կամ քաղաքականություն: Տպավորություն է ստեղծվում, որ ուզում են իրենց ներկայացրած փաստաթղթի կամ պատասխանի էությունը փոխել»,- ասաց Կարապետյանը:
Քաղաքագետը հավելեց` այս հարցում էլ իրավիճակը բավական բարդ է, որովհետև ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր հարցերում, անհասկանալի է, թե Հայաստանի իշխանությունն ում շահն է առաջ մղում և ինչ գերակայություններով է առաջ շարժվում:
Հիշեցնենք` Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդմոն Մարուքյանը նախօրեին հայտնել էր Ադրբեջանին առաջարկված 6 կետերի բովանդակությունը:
Լրահոս
0