https://armeniasputnik.am/20220515/hapk-n-apacucel-e-taratsashrjanajin-kajunutjan-erashkhavvori-ir-ardjunavetutjuny-vvolvodin-42063895.html
ՀԱՊԿ-ն ապացուցել է տարածաշրջանային կայունության երաշխավորի իր արդյունավետությունը. Վոլոդին
ՀԱՊԿ-ն ապացուցել է տարածաշրջանային կայունության երաշխավորի իր արդյունավետությունը. Վոլոդին
Ղազախստանին օգնություն ցուցաբերելիս ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության ապացույց... 15.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-15T13:20+0400
2022-05-15T13:20+0400
2022-05-15T13:54+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
վյաչեսլավ վոլոդին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38937407_0:89:1600:989_1920x0_80_0_0_d11d4de75675a027108bdf684bd2fc77.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անդամ պետությունների ինքնիշխանության երաշխավորն է, այն ապացուցել է իր արդյունավետությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խորհրդարանների խոսնակներին ուղղված շնորհավորական ուղերձում: Վոլոդինի խոսքը ներկայացված է ՌԴ Պետդումայի կայքում։Վոլոդինը հայտնել է, որ այս տարվա հունվարին իրավիճակի կայունացման գործում Ղազախստանին օգնություն ցուցաբերելիս ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության ապացույց, ինչպես նաև ամրապնդել են հավաքական ռազմական ներուժը:Վոլոդինն ամփոփել է, որ ներկա պայմաններում մեծանում է խորհրդարանական վեհաժողովի դերը։ Այն կոչված է նպաստելու Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման համար ընդհանուր որոշումների մշակմանը, այդ թվում՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ճանապարհով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/02/15/38937407_111:0:1472:1021_1920x0_80_0_0_2cff3f8c0bc5406eb03811e4a2ca869b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, վյաչեսլավ վոլոդին
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, վյաչեսլավ վոլոդին
ՀԱՊԿ-ն ապացուցել է տարածաշրջանային կայունության երաշխավորի իր արդյունավետությունը. Վոլոդին
13:20 15.05.2022 (Թարմացված է: 13:54 15.05.2022) Ղազախստանին օգնություն ցուցաբերելիս ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության ապացույց, ինչպես նաև ամրապնդել են հավաքական ռազմական ներուժը:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անդամ պետությունների ինքնիշխանության երաշխավորն է, այն ապացուցել է իր արդյունավետությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խորհրդարանների խոսնակներին ուղղված շնորհավորական ուղերձում: Վոլոդինի խոսքը ներկայացված է ՌԴ Պետդումայի կայքում։
«Կազմակերպությունն այսօր հուսալի պատվար է միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության մարտահրավերների և սպառնալիքների դեմ։ ՀԱՊԿ-ը ծանրակշիռ ներդրում ունի անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի, կազմակերպված թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում»,- նշել է Վոլոդինը։
Վոլոդինը հայտնել է, որ այս տարվա հունվարին իրավիճակի կայունացման գործում Ղազախստանին օգնություն ցուցաբերելիս ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության ապացույց, ինչպես նաև ամրապնդել են հավաքական ռազմական ներուժը:
Վոլոդինն ամփոփել է, որ ներկա պայմաններում մեծանում է խորհրդարանական վեհաժողովի դերը։ Այն կոչված է նպաստելու Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման համար ընդհանուր որոշումների մշակմանը, այդ թվում՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ճանապարհով։