00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հեռանկարային մարզիկ է». ինչպես է անցել գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանի մրցաշրջանը

© Photo : YouTube / Screenshot / Первый каналԱդելիա Պետրոսյան
Ադելիա Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2022
Բաժանորդագրվել
Ադելիա Պետրոսյանը գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանի առաջնությունում երկու քառակի ռիտբերգեր է կատարել։ Նրանից առաջ ոչ ոքի, այդ թվում՝ տղամարդկանց, չէր հաջողվել կատարել այս յուրահատուկ ցատկը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսաստանը ներկայացնող հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը համարվում է մարզիչ Էթերի Տուտբերիձեի թիմի հեռանկարային մարզիկներից մեկը։ «КП Спорт»-ը բացատրել է, թե ինչու՝ ներկայացնելով նրա մասնակցությամբ նախորդ մրցաշրջանի ամենաաղմկահարույց իրադարձությունները։
Հրատարակությունը գրում է, որ 14-ամյա գեղասահորդը պատմության մեջ առաջինն է, որը ցատկել է նախ մեկ, ապա երկու քառակի ռիտբերգեր, ինչը չի կարողանում անել անգամ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր վարձատրվող գեղասահորդներից մեկը՝ Ալեքսանդրա Տրուսովան։

«Առաջին անգամ այս գեղասահորդի անունը բարձր հնչեց 2021 թվականի նոյեմբերի կեսերին: Պատանեկան Գրան պրիի փուլերում մրցումներից հետո Ադելիա Պետրոսյանը մասնակցեց Ռուսաստանի գավաթի առաջնությանը, իսկ նոյեմբերի 19-ին Պերմի սառույցի վրա կանանց գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ նա ցատկեց քառակի ռիտբերգեր»,- գրում է պարբերականը։

Պետրոսյանը զբաղեցրեց երկրորդ տեղը, սակայն նրա հաջողությունը ստվերեց «Պլյուշչենկոյի հրեշտակներից» գեղասահորդուհի Սոֆյա Մուրավյովայի հաղթանակը։ Մի անգամ Տուտբերիձեի թիմի պարուսույց Ալեքսեյ Ժելեզնյակովը նշել է, որ Ադելիան պարասրահի լավագույն ուսանողներից է։ Ժելեզնյակովի խոսքով՝ մարզուհին համակարգման հետ կապված խնդիրներ չունի, ավելին` շատ շնորհալի աղջիկ է։
«Մնում է որոշ դետալներ մշակել և դրանք հասցնել ավելի լուրջ և պրոֆեսիոնալ մակարդակի»,- ասել է Ժելեզնյակովը։
Ինքը՝ Պետրոսյանը, խոստովանել է, որ սկզբում մի փոքր վախենում էր իր մարզիչ Տուտբերիձեից։ Այժմ ամեն ինչ այլ է, նա շատ է սիրում մարզչին: Պետրոսյանը վաղուց էր երազել քառակի ռիտբերգերի մասին, որին հասնելու համար օգնեցին մարզիչները։ Նա հերթական աղմուկն առաջացրեց Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուսաստանի առաջնությունում։
Ազատ ծրագրով պատանի մարզուհին իրեն գերազանցեց՝ միանգամից երկու քառակի ռիտբերգեր անելով, և դրանով մտավ գեղասահքի պատմության մեջ։
Սակայն հունվարի սկզբին Սարանսկում կայացած Ռուսաստանի պատանեկան առաջնությունում Պետրոսյանը զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Պետրոսյանն ուղղեց իր սխալները նույն Սարանսկում` Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում զբաղեցնելով երկրորդ տեղը։
Մարտին մարզուհին եռակի ակսելով փայլեց «Խրուստալնի»-ում մարզման ժամանակ։ Ինքը՝ Պետրոսյանը, արդեն պատրաստվում է մեծահասակների հետ ելույթներին։ Մասնագետները նրա համար մեծ ապագա են կանխատեսում։
Լրահոս
0