00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչով է գրավում Հայաստանը հյուրերին նախազբոսաշրջային սեզոնին

© Sputnik / David GalstyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երևանը լցվել է մերձավոր արտերկրի քաղաքացիներով։ Ոմանք եկել են հանգստանալու և ճգնաժամի ավարտին սպասելու, մյուսներն էլ բնակարան և աշխատանք են փնտրում։ Այն մասին, թե ինչպես է նրանց դիմավորում մայրաքաղաքը՝ Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։
Ի՞նչ կանեի ես Երևանի քաղաքապետի փոխարեն, երբ իմանայի, որ քաղաքում հայտնված ռուսները աղբից մաքրել են Հրազդանի ձորի մի հատվածը։ Նախ՝ ամոթից կկարմրեի։ Երկրորդ՝ շաբաթօրյակի մասնակիցներին կհրավիրեի քաղաքապետարան, ամենաջերմ խոսքերը կասեի նրանց։ Երրորդ՝ կհիշեի, որ աղբի մեջ թաղված է ոչ միայն Հրազդանի ձորը, այլև մեր քաղաքի բազմաթիվ փողոցներ։ Եվ մինչ հիշեի (եթե քաղաքապետ լինեի), նորեկները կսկսեին մաքրել «Արագիլ» ռեստորանի մերձակայքը ( «Հաղթանակ» զբոսայգում), և եթե այդպես շարունակվեր, մեկ էլ տեսար․․․ Բայց չէ, սպասե՛ք։
Արտասահմանցիները սկսել են ակտիվորեն Երևան գալ, այնուամենայնիվ, ոչ՝ այն կարգի բերելու համար․ հյուրերից յուրաքանչյուրն իր դրդապատճառն ունի, իր պատմությունն ու ծրագրերը։ Զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին դեռ չենք հասել, իսկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում անսովոր աշխուժություն է, որ ստիպում է հիշել այն ժամանակները, երբ ինքնաթիռները մեկը մյուսի հետևից էին օդ բարձրանում և վայրէջք կատարում։ Հաճելի էր տեսնել։
Ռուսաստանցիների համար փակելով այլ երկրների օդային ճանապարհները՝ Արևմուտքը օգուտ տվեց հայկական զբոսաշրջային բիզնեսին, բայց աշխուժացավ ոչ միայն զբոսաշրջությունը։ Աճում է անշարժ գույքի վարձակալության պահանջարկը, հյուրերը կարող են ոչ միայն զբոսնել, այլև լսել հայտնի ջազմեն Մալխասին, համեղ սնվել, այցելել Երևանի շուրջն ու մերձակայքում գտնվող տեսարժան վայրերը։
Դրա հետ մեկտեղ նրանք բացառիկ հնարավորություն ունեն իրենց մաշկի վրա զգալու քաղաքական անկայունության բոլոր լավ ու վատ կողմերը։ Հյուրերը զերծ են մնում տեղի ունեցածի մասին կարծիք հայտնելուց, բարեկամական, բայց, ամեն դեպքում, ոչ իրենց երկրի քաղաքական կյանքին չեն խառնվում։ Եվ այնուամենայնիվ շատերը, ինչպես իմ հին ընկեր, մոսկվացի Անատոլի Դեմյանովը՝ գնահատելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, խոստովանում են, որ իրենց մոտ չէին ցանկանա նման բան տեսնել։
Խոսակցություններն այն մասին, որ Երևանը կարող է մերձճակատային քաղաք դառնալ, և այդ դեպքում բիզնեսի մասին կարելի է մոռանալ, նույնպես չեն նպաստում լավ տրամադրությանը։ Ուստի պնդել, թե Հայաստանին գործարար մարդկանց և արտասահմանյան ներդրումների զանգվածային ու չտեսնված հոսք է սպասվում, առնվազն դեռ ժամանակը չէ։
Այո՛, Երևանի հյուրերի թվում կան մարդիկ, որոնք եկել են ուսումնասիրելու, հնարավոր է՝ ոմանք որոշեն ավելի երկար մնալ՝ իրենց գործն է, հարցն այն է, որ Հայաստանը շարունակի մոտ մնալ ոչ միայն աշխարհագրության, այլև սրտի տեսանկյունից։
Պյոտր Մակարովն աշխատում էր ամերիկյան ընկերության մասնաճյուղում։
Երիտասարդ զույգ - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2022
Կարծր ու նուրբ, կոշտ ու սահուն հայերենը. որո՞նք են աշխարհի ամենասեքսուալ լեզուները
«Ես ու կինս ՏՏ մասնագետ ենք։ Ամերիկացիները փակեցին ընկերությունը։ Սանկտ Պետերբուրգում մնալն ու աշխատելը խնդրահարույց է։ Մի քիչ կհանգստանանք Երևանում, հետո կմտածենք աշխատանքի մասին։ Եթե այստեղ գտնենք, հնարավոր է՝ մնանք։ Հայկական բիզնես-դաշտն է գրավում, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շատ արտոնություններ կան»։
Էկոնոմիկայի նախարարությունում հավաստիացնում են․ ԵԱՏՄ քաղաքացիները բնակության և աշխատանքի իրավունք ստանալու մասին անհանգստանալու կարիք չունեն։
Եթե ենթադրենք, որ ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես կցանկանայինք (կրկնում եմ՝ դա չի նշանակում, որ Հայաստան հեղեղի նման փող է գալու), ապա այդ դեպքում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որը ներկայիս իշխանություններին քննադատում է այն բանի համար, որ արտասահմանյան բիզնեսը Հայաստան չի գալիս։ Իսկ այն վերցրեց ու եկավ։ Պատասխանը միայն մեկը կարող է լինել՝ և փառք Աստծո, մենք հո ինքներս մեր թշնամի՞ն չենք։
«Արևմտյան պատժամիջոցներն ինձ ստիպեցին հեռանալ Մոսկվայից,- իմ գործընկեր-լրագրողին պատմել է ծրագրավորող Անդրեյ Ֆրոլովը,- ընտրում էի Հայաստանի և Վրաստանի միջև, աշխատում եմ ռուս-ֆրանսիական համատեղ ընկերությունում, և հիմա այն հարկավոր է վերագրանցել։ Եթե ամեն ինչ ծրագրված ձևով ընթանա, դեռ կմնամ Հայաստանում ապրելու և աշխատելու»։
Ուրիշ ի՞նչ առավելություն կա երևանցիների համար։ Նոր դեմքերն ու բազմալեզու խոսքը․ դա հենց այն է, ինձ թվում է, ինչը պակասում էր վաղուց ի վեր մոնոէթնիկ Հայաստանին, և հիմա այդ բացը ինչ-որ չափով լրացվում է։
Ի՞նչն է անհանգստացնում նորեկներին։ Երևանը (ինչ-որ չափով նաև ամբողջ երկիրը) փողոց է դուրս եկել, ինչի պատճառով հաճելի ժամանցի համար հարմարավետ միջավայրը վերածվել է անհարմար միջավայրի։ Ամենահաճախ տրվող հարցերից․ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցներն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության վրա, ռուսական (բելառուսական, ուկրաինական և այլն) տնտեսվարողների միջև ֆինանսական օպերացիաների կարգի վրա։
Ռուսաստանում SWIFT համակարգն արդեն չի աշխատում, ինչպե՞ս է դա անդրադառնում Հայաստանի բանկային համակարգի վրա։ Հարցերը շատ են, դրանցից մի քանիսին ՀՀ Կենտրոնական բանկն արդեն պատասխանել է, բայց միևնույն է՝ շատ են։
«Հայաստանը հրաշքների երկիր է։ Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակում որտե՞ղ կարելի է ամենից շատ հրաշքներ հանդիպել, ես առաջին հերթին Հայաստանը կնշեի»։ Այդպես էր ասում ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթը։ Հայաստան այցելելով, նա այնպես էր սիրահարվել մեր երկրին, որ ուզում էր հնարավորինս երկար մնալ այստեղ։ Այդ պատճառով էլ Երևանից հետո նրան տարան Դիլիջան՝ հանգստանալու և բուժվելու, որտեղ էլ տեղական թանգարանին նվիրեց իր նկարներից մի քանիսը։
․․․Տարիներ առաջ Դիլիջանը որպես ամառային հանգստի վայր ընտրած վերոհիշյալ մոսկվացի Անատոլի Դեմյանովի խոստովանությունից․ «Այո՛, տանը միշտ ավելի լավ է, բայց հյուր լինելը, եթե Հայաստանում ես, նույնպես լավ է։ Ես նկարիչ չեմ, կտավներ չեմ նկարում, բայց Հայաստանին եմ թողնում իմ երախտագիտությունն ու վստահությունը, որ նրա մոտ ամեն ինչ ճիշտ կստացվի»։
Լրահոս
0