Թուրքիան չի սակարկում Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով. Չավուշօղլու

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել ֆոտոբանկՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Թուրքիան հետևում է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ ընթացող գործընթացին ու առայժմ չի կարող դրան դրական վերաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Թուրքիայի արգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի սակարկում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության հարցով. իրենց դիրքորոշումը հստակ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցության շուրջ գործընթացին և առայժմ չի կարող դրան դրական վերաբերվել:

«Մենք չենք սակարկում, դա քաղաքական սակարկության տարր չէ։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ահաբեկիչների հետ համագործակցության լիակատար դադարեցում և Թուրքիային զենքի մատակարարման խոչընդոտների վերացում։ Դա առևտուր չէ, այլ անհրաժեշտություն է, որը պայմանավորված է ՆԱՏՕ-ում դաշնակցային հարաբերություններով»,- Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է Չավուշօղլուն:

Ֆինլանդիան ու Շվեդիան Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ֆոնին հայտարարել են երկարամյա չեզոքությունից հրաժարվելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին: Դաշինքի ղեկավար Յենս Սթոլտենբերգը նշել է, որ դաշինքը ուրախ կլինի տեսնել Ֆինլանդիային ու Շվեդիային իրենց շարքերում ու կապահովի նրանց արագ անդամակցության հնարավորությունը: ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ջուլիան Սմիթն ասել է, որ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ այդ երկրներն ինքնուրույն որոշումներ կընդունեն առաջիկա «ամիսներին ու շաբաթներին»: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն կողջուներ այդ երկրների անդամակցությունը դաշինքին:
Ռուսաստանում բազմիցս նշել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի: Ընդ որում, նա նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք չի համարում:
Հավելենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել Է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու որոշման մասին:
Լրահոս
0