00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրազիլիայի հրապարակից ոստիկանները բերման են ենթարկում ավտոերթի մասնակիցներին

Բաժանորդագրվել
«Դալմա» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական ավտոմեքենաները նախ սկսեցին առաջնորդել ավտոերթը, ապա կանգ առան` փակելով երթի մասնակիցների ճանապարհը։
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում լարված իրավիճակ է։ Ոստիկանները Բրազիլիայի հրապարակից բերման են ենթարկում ավտոերթի մասնակիցներին։
«Դալմա» առևտրի կենտրոնի մոտ ոստիկանական ավտոմեքենաները նախ սկսեցին առաջնորդել ավտոերթը, ապա կանգ առան` փակելով երթի մասնակիցների ճանապարհը։ Հետո ոստիկանները դուրս եկան ավտոմեքենաներից ու սկսեցին իրենց ավտոմեքենաներից դուրս բերել մարդկանց` մի քանի հոգու տեղափոխելով ոստիկանության ավտոմեքենաներ։
Նշենք, այսօր վաղ առավոտից նախատեսված անհնազանդության ակցիաները ժամը 08։00-ից մեկնարկել են Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Լարված իրավիճակ էր ստեղծվել Բագրատունյաց փողոցում
Այս պահին ավտոերթերի մասնակիցները շարժվում են դեպի Երևան` ժամանակ առ ժամանակ կանգ առնելով ու դժվարություններ ստեղծելով երթևեկության համար։
Նախօրեին շարժման առաջնորդներից մեկն ասել էր, որ առավոտյան ժամը 8-ից կստեղծվեն նաև առնվազն 80-100 խմբեր, որոնք կթողնեն իրենց առօրյա աշխատանքն ու դուրս կգան փողոց։
Երևանում ու նաև որոշ մարզերում արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ընդդիմությունը հանրահավաքներ ու բողոքի տարբեր ակցիաներ է անցկացվում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0