00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի՛ փորձեք Հովսեփյանին բռնացնել. նախկին դատախազը մեղադրողին խորհուրդ տվեց գրադարան գնալ

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվել
Մեղադրող դատախազ Սերոբյանն իր հերթին չհամաձայնեց Աղվան Հովսեփյանի հետ` նշելով, որ ինքը ոչ միայն նման արտահայտություն չի արել, այլև շատ լավ տիրապետում է, թե ինչ է հանցանքը և ինչ է դեպքը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանի Ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նկատմամբ քրեական գործի դատական քննությունը։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան իր ելույթում անդրադարձավ նախորդ դատական նիստում տեղի ունեցած դիպվածին, երբ իր դիտարկումը, թե քրեական գործում նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել 10-15 տարի առաջ, մեղադրող դատախազը, իր ձևակերպմամբ, փորձեց ներկայացնել որպես իր հանցանքն ընդունելու ապացույց։
«Հարգելի՛ս, նախ մի՛ փորձեք բռնացնել խոսքի վրա։ Բացի դա, Հովսեփյանն ասաց՝ դեպքերը տեղի են ունեցել 10-15 տարի առաջ։ Դուք գոնե կարողացեք տարբերել` ինչ բան է դեպքը և ինչ բան է հանցանքը։ Իսկ որպեսզի տարբերեք` ինչ բան է հանցանքը, դեպքը և այլն, խորհուրդ կտայի մի հատ այցելեք Հանրային գրադարան, վերցնեք այնտեղ Հայկազյան լեզվի բացատրական բառարանը, Օժեգովի բացատրական բառարանը, Դալի բացատրական բառարանը, Հրաչյա Աճառյանի արմատական բառարանը։ Բացե՛ք նայե՛ք, որ դեպքը ուրիշ բան է, հանցադեպը երկու արմատ ունի, որ բաղկացած է հանցանքից և դեպքից»,- ասաց նախկին գլխավոր դատախազը` խոսքն ուղղելով մեղադրող դատախազ Կորյուն Սերոբյանին։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նկատեց, որ դատական նախորդ նիստում, երբ տեղի է ունեցել Աղվան Հովսեփյանի նկարագրած միջադեպը, դատարանը դեռ չէր հասել ապացույցների հետազոտման փուլին։ Բացի այդ, նա կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ վիրավորանքի տարրեր պարունակող հայտարարություններից։
Մեղադրող դատախազ Սերոբյանն իր հերթին չհամաձայնեց Աղվան Հովսեփյանի հետ` նշելով, որ ինքը ոչ միայն նման արտահայտություն չի արել, այլև շատ լավ տիրապետում է, թե ինչ է հանցանքը և ինչ է դեպքը։
Քննվող քրեական գործով Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը՝ զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։
Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, քննությամբ չպարզված օրը, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով էլ Աղվան Հովսեփյանը` Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար, նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672.400.000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Լրահոս
0