00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդները մեքենաների վրա վնասվածքներ են հայտնաբերել. Վարդևանյանը` ահազանգերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրամ Վարդևանյան
Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Արամ Վարդևանյան
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանը վստահեցրեց` այն ոստիկանները, որոնք կապ ունեն բողոքի ու անհնազանդության ակցիաներին մասնակցող քաղաքացիների մեքենաներին ու գույքին վնաս պատճառելու հետ, պատասխանատվության են ենթարկվելու։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման նախաձեռնած ավտոերթին մասնակցած և Բրազիլիայի հրապարակից բերման ենթարկված անձանց մի մասի մեքենաները վնասվել են։ Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված բացօթյա ասուլիսում տեղեկությունը հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այդ հատվածում ոստիկանական ապօրինություններից հետո մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին ու հայտնել, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, որոնք նախկինում չեն եղել, կարծես թե կան նաև գույքային վնասներ` մեքենայից անհետացած իրեր, գումարի հափշտակություն էլ է կարծես գրանցվել»,- ասաց Վարդևանյանը։

Նա ընդգծեց` բողոքի ու անհնազանդության ակցիաներին մասնակցող քաղաքացիների մեքենաներն ու գույքը վնասելու հետ կապ ունեցող ոստիկանները պետք է պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից` ժամը 08։00-ից, ավտոերթեր էին մեկնարկել Երևան մտնող հիմնական մայրուղիներից` Աշտարակի, Արգավանդի, Արտաշատի, Սևանի և Արինբերդի ավտոճանապարհներից։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0