Բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով. ՀՀ ԱՆ

© Sputnik / Aram NersesyanՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Մարզերի վարչական կենտրոններում ու այլ բնակավայրերում առողջապահական ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումը կներդրվի ավելի ուշ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. 2022 թվականի հուլիսի 1-ից Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«2022 թվականի հուլիսի 1-ից «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում գործունեություն իրականացնող բժշկական հաստատություններում մատուցվող բոլոր տեսակի բժշկական ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ ձևով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ 2023 թվականի հուլիսի 1-ից՝ ՀՀ մարզերի վարչական կենտրոններում, իսկ 2024 թվականի հուլիսի 1-ից այլ բնակավայրերում ևս առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ ձևով:
Լրահոս
0