00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

© Photo : official site of MESCS of RA Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը (18 մարտի, 2022թ). Երևան
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ մշակված Հեռավար ուսուցման հարթակի շնորհանդեսը (18 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվել
Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ակնկալվում է 2021-2022 թթ. ուսումնական տարում շուրջ 21 հազար 12-րդ դասարանի շրջանավարտ ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանում հնգօրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններում 2021-2022 թթ. ուսումնական տարվա ավարտը նախատեսվում է հունիսի 3-ին։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Հունիսի 6-ին էլ կլինի 6-օրյա աշխատանքային ռեժիմով գործող ուսումնական հաստատություններինը։ Այդ օրերին կլինեն վերջին դասի արարողությունները։ Ակնկալվում է այս տարի 12-րդ դասարանի շուրջ 21 հազար շրջանավարտ ունենալ, իսկ 9-րդ դասարանը կավարտի 34 հազար 500-ից մի փոքր ավելի երեխա»,– նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով` հայտնի են նաև 4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգման օրերը։ Հունիսի 10-ին և 13-ին լինելու են «Մայրենիի» և «Մաթեմատիկայի» գրավոր աշխատանքները, իսկ ազգային փոքրամասնությունների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվեն «Ռուսաց լեզվի» և «Մայրենի լեզու և գրականություն» առարկաների քննությունները։
9-րդ դասարանցիների համար ավարտական քննությունների օրերը նույնպես հայտնի են։
«Այս տարի մենք ունենք 2 կենտրոնացված քննություն` «Հայոց լեզու» (հունիսի 28-ին) և «Մաթեմատիկա» (հունիսի 30-ին)։ Հունիսի 8-ից սկսվում են նաև մնացած առարկաների քննությունները, որոնք կազմակերպվելու են հենց դպրոցներում։ Հայտնի են նաև 12-րդ դասարանում ավարտական քննությունների օրերը` «Հայոց լեզու և գրականություն» առարկան կլինի հունիսի 8-ին, «Հայոց պատմությունը» հունիսի 15-ին, իսկ «Մաթեմատիկան»՝ հունիսի 22-ին»,– տեղեկացրեց Անդրեասյանը։
Նա նշեց` առաջիկայում կհրապարակվեն նաև միասնական քննությունների օրերը։
Լրահոս
0