ՀԱՊԿ առաջնորդները ռազմական համագործակցության մասին հայտարարություն կընդունեն. Պուտին

© Sputnik / Антон НоводережкинՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՊՀ-ին պետք է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀԱՊԿ-ը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը և հեղինակություն ձեռք բերել որպես տարածաշրջանային կառույց, որը եվրասիական տարածքում ապահովում է կայունություն և անվտանգություն, հուսալիորեն պաշտպանում է մասնակից երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: ՀԱՊԿ գագաթնաժողովին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շատ կարևոր է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում փոխգործակցությունը միշտ կառուցվել է դաշնակցային ոգով, բարեկամության և բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու և հաշվի առնելու, փոխօգնության և աջակցության սկզբունքներով»,-ասել Է Պուտինը։
Նա հավելել է նաև, որ ԱՊՀ-ին պետք է ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ։
Պուտինի խոսքով` ՀԱՊԿ–ի` առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ունակության վկայությունն էր Ղազախստանի ղեկավարության խնդրանքով այս տարվա հունվարին Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության հաջող անցկացումը։
ՌԴ նախագահը նշեց, որ ՀԱՊԿ-ի ուժերի զորակազմը, որը սահմանափակ ժամանակահատվածում մտցվեց Ղազախստան, կանխեց տեղում իշխանության զավթումը ծայրահեղականների կողմից, որոնք կառավարվում էին նաև արտասահմանից։ Դա օգնեց օպերատիվորեն կայունացնել Ղազախստանի ներքաղաքական իրավիճակը։ ՌԴ նախագահը հիշեցրեց, որ դա ՀԱՊԿ-ի առաջին նման գործողությունն էր, որի անցկացումը թույլ տվեց բացահայտել կազմակերպության ռազմական կառույցների և հատուկ ծառայությունների գործնական փոխգործակցության ուժեղ կողմերը։ Դա նաև ցույց տվեց, թե ինչի վրա լրացուցիչ աշխատելու կարիք կա։
ՌԴ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ անդամների հետ փոխգործակցության զարգացումը. ՌԴ ԱԳՆ
Պուտինը հայտնեց նաև, որ ՀԱՊԿ առաջնորդները համատեղ հայտարարություն կընդունեն ռազմական փոխգործակցության մասին, այդ թվում ՝ հաշվի առնելով Ղազախստանում խաղաղապահ գործողության արդյունքները: Այն կներառի նաև ռազմական և պաշտպանական տարբեր ուղղություններով միջազգային ասպարեզում համակարգված գործողությունները։
Պուտինի խոսքով` աշնանը նախատեսվում է ՀԱՊԿ համատեղ զորավարժությունների մի ամբողջ շարք, որը կբարձրացնի 2 երկրների միջև համակարգման և փոխգործակցության մակարդակը: Պուտինը հավելեց` ՀԱՊԿ-ը պետք է շարունակի պայքարը կազմակերպված հանցավորության, թմրանյութերի վաճառքի և ահաբեկչության դեմ։
Լրահոս
0