https://armeniasputnik.am/20220516/hh-n-u-em-n-kqnnarken-vizaneri-azatakanacman-shurj-erkkhvosutjun-skselu-herankarnery-42108080.html
ՀՀ-ն ու ԵՄ-ն կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
ՀՀ-ն ու ԵՄ-ն կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի նիստը։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T17:26+0400
2022-05-16T17:26+0400
2022-05-16T17:27+0400
հայաստան
եվրամիություն
վիզա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2267/01/22670181_0:79:3077:1809_1920x0_80_0_0_2e52e030e78de4c5ce2e1f99b035d863.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանն ու Բրյուսելը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները։ Քննարկումը տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպմանը։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության կայքում։Մայիսի 18–ին կայանալիք հանդիպմանը նաև քաղաքական հարցեր կքննարկվեն։ Զրուցակիցները մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, ինչպես նաև տնտեսական և ներդրումային համագործակցության շուրջ։Կանդրադառնան ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին, առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերին։ Մասնակիցները մտքեր կփոխանակեն ղարաբաղյան հիմնախնդրի և տարածաշրջանային հարցերի շուրջՀայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Գործընկերության խորհրդի վերջին (երրորդ) նիստը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2267/01/22670181_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4aaac740318359b8fc047903c44180b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, վիզա
հայաստան, եվրամիություն, վիզա
ՀՀ-ն ու ԵՄ-ն կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները
17:26 16.05.2022 (Թարմացված է: 17:27 16.05.2022) Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի նիստը։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երևանն ու Բրյուսելը կքննարկեն վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարները։ Քննարկումը տեղի կունենա
Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորհրդի չորրորդ հանդիպմանը։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության կայքում։
Մայիսի 18–ին կայանալիք հանդիպմանը նաև քաղաքական հարցեր կքննարկվեն։ Զրուցակիցները մտքեր կփոխանակեն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման, ինչպես նաև տնտեսական և ներդրումային համագործակցության շուրջ։
Կանդրադառնան ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին, առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերին։ Մասնակիցները մտքեր կփոխանակեն ղարաբաղյան հիմնախնդրի և տարածաշրջանային հարցերի շուրջ
Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։ Գործընկերության խորհրդի վերջին (երրորդ) նիստը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին։