00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում պարենի ու վառելիքի գնաճը. մեկնաբանում է տնտեսագետը

Բեջանյան․ ՀՀ-ում պարենի ու վառելիքի գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայից զգալի կախվածությամբ
Բաժանորդագրվել
Տնտեսագիտության թեկնածու, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսմանը, ըստ որի՝ սպասվում է պարենի և վառելիքի գների բարձրացում։
Վերջին շրջանում տեղի ունեցած համաշխարհային գլոբալ զարգացումները հանգեցրել են փոխանցումային մի շարք շղթաների խաթարման. մասնավորապես, ուկրաինական ճգնաժամը բավական լուրջ խաթարումների պատճառ է դարձել մատակարարման գործընթացում ու դրա ապահովման ֆինանսատնտեսական համակարգում, ինչը բարձրացրել է յուրաքանչյուր գործընթացի համար նախատեսված միավոր ֆինանսական ծախսերը՝ ավելացելով նաև ռիսկային գործոնները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Հայկ Բեջանյանը։

«Տվյալ գործընթացներն ուղիղ ազդեցություն են ունեցել միջազգային շուկայական գների վրա թե՛ հանքահումքային ռեսուրսների, թե՛ միջանկյալ ռեսուրսների սպառման տեսանկյունից, ինչն էլ, բնականաբար, հանգեցրել է պարենի և վառելիքի համաշխարհային գների բարձրացման, իսկ Հայաստանը երկու առումներով էլ հիմնականում ներմուծող երկիր է, ուստի, կանխատեսվում է, որ գները մեր երկրի տարածքում նույնպես կբարձրանան։ Նախկինում արդեն իսկ նկատվել են էական թանկացումներ թե՛ վառելիքի, թե՛ պարենային ապրանքների պարագայում, և կանխատեսումների համաձայն՝ սակագների բարձրացումը կարող է ապագայում շարունակվել»,- ասաց տնտեսագետը։

Բեջանյանի կարծիքով՝ եթե ռուս-ուկրաինական հակամարտության տնտեսական հետևանքների առաջին փուլում մենք հիմնականում մեր վրա զգում էինք առաջնային շոկը, որը մասնավորապես դրսևորվում էր փոխարժեքի տատանումներով և կարճաժամկետ ակտիվների կամ բանկային գործառնությունների հետ կապված խնդիրների առաջացմամբ, ապա այս փուլում, երբ կարճաժամկետ շոկերն ավարտվել են, մենք արդեն բուն տնտեսական բացասական ազդեցություններ ենք տեսնում։

«Մեր փոխկապվածությունը ռուսական տնտեսության հետ շատ մեծ է, մինչդեռ մեր վճարային հաշվեկշիռն այս պահին արդեն բացասական է, հետևաբար, համաշխարհային շուկայի սակագնային փոփոխությունները մեր տնտեսության վրա ունենալու են լուրջ ազդեցություն»,- ասաց տնտեսագետը։

Բեջանյանի գնահատմամբ՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը պետք է լինի ավելի ֆունդամենտալ և միտված լինի երկարաժամկետ հեռանկարին, և այդ առումով` անհրաժեշտ է մտածել ներառական աճ ապահովելու և արտահանման տեսակարար կշիռը մեծացնելու ուղղությամբ, որպեսզի արտաքին շուկաներից կախվածությունը համեմատաբար նվազի, այսինքն` փորձենք ներքին արտադրության միջոցով փոխարինել արտաքին շուկայից եկող ապրանքների ծավալները՝ մեղմելով այն ռիսկերը, որոնք կապ ունեն արտաքին շուկաների հետ։
Տնտեսագետի խոսքով՝ ԿԲ-ի մեղմող դրամավարկային քաղաքականությունը գուցե հնարավորություն կտա մեզ ունենալու ոչ բարձր գնաճային միջավայր, և գոնե արտաքին շուկայից եկող գնաճային բարձր ճնշումները կարողանանք փոխհատուցել մեր ներքին գնաճային պոտենցիալը նվազեցնելու միջոցով։
Մի շարք երկրների տարեկան գնաճը 2022թ-ի մարտ ամսվա դրությամբ
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը պարենի ու վառելիքի գների բարձրացում է կանխատեսում։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս կանխատեսումը հիմնված է համաշխարհային շուկաների ուսումնասիրությունների ու դիտարկումների վրա, որտեղ ևս առաջիկայում թանկացումներ են կանխատեսվում։
Ընդ որում՝ պարենի ու էներգակիրների գները բարձր մակարդակի վրա են լինելու, որովհետև ԿԲ-ի հիմնական կանխատեսման հիմքում եղել է աշխարհաքաղաքական լարվածության որոշակի ժամանակահատվածի պահպանումը։
Լրահոս
0