00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կամերային նվագախումբը Մոսկվայի միջազգային փառատոնին հայկական դասական գործեր կկատարի

© Photo : Lusi Sargsyan / provided by National Centre of Chamber Music of ArmeniaՀայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը կատարում են Բախի Magnificat ստեղծագործությունը (մարտի 21, 2021). Երևան։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը կատարում են Բախի Magnificat ստեղծագործությունը  (մարտի 21, 2021). Երևան։  - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Բաժանորդագրվել
Տարեվերջին` նվագախմբի ստեղծման հոբելյանի շրջանակում, հանդիսատեսին գալա-համերգ է սպասում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հայաստանի պետական կամերային նվագախումբը կմասնակցի Մոսկվայում կայանալիք կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին, որը նվիրված է «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի 30-ամյա հոբելյանին։ Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է Յուրի Բաշմետը։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց, որ այդ իրադարձությունը համընկել է ՌԴ պետական կամերային նվագախմբի 60-ամյակի և Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյան
Директор государственного камерного оркестра Армении Феликс Бабурян на пресс-конференции,  посвященной участию Государственного камерного оркестра Армении в фестивале камерных оркестров в Москве (16 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյան
«Մայիսի 18-ին Չայկովսկու անվան համերգային դահլիճում ելույթ կունենա Հայաստանի կամերային նվագախումբը։ Մեներգչուհին է Սոնա Բարսեղյանը (դաշնամուր), դիրիժորը` Անտոն Շաբուրովը»,- ասաց Բաբուրյանը։
Նրա խոսքով` մայիսի 19-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կկայանա փառատոնի գլխավոր համերգը` նվիրված «Մոսկվայի մենակատարներ» կամերային համույթի հոբելյանին։ Հայկական նվագախմբից բացի, համերգին կմասնակցեն փառատոնի ծրագրում ընդգրկված բոլոր կամերային նվագախմբերը` «Ուզբեկստանի մենակատարներ» կամերային նվագախումբը, «Նիժնի Նովգորոդի մենակատարներ» կամերային նվագախումբը և Նովոսիբիրսկի ֆիլհարմոնիկ կամերային նվագախումբը։
Կուզմա Բոդրովի պիեսի համաշխարհային պրեմիերան կկատարեն փառատոնի բոլոր մասնակիցները։
Մամուլի ասուլիսում դիրիժոր Անտոն Շաբուրովն իր հերթին ընդգծեց, որ ծրագիրը բաղկացած է ռուս և հայ կոմպոզիտորների գործերից։ Մասնավորապես, հայկական կամերային նվագախումբը կկատարի Անտոն Արենսկու «Մանուկ Քրիստոսն այգի ուներ» ստեղծագործությունը։ Կհնչի Էդուարդ Միրզոյանի սիմֆոնիան լարային նվագախմբի և լիտավրների համար։
© Sputnik / Aram NersesyanԴիրիժոր Անտոն Շաբուրով
Дирижер Антон Шабуров на пресс-конференции,  посвященной участию Государственного камерного оркестра Армении в фестивале камерных оркестров в Москве (16 мая 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Դիրիժոր Անտոն Շաբուրով
«Հայաստանի կամերային նվագախմբի հետ ծանոթացանք 2021 թվականի հոկտեմբերին, փառատոներից մեկի ժամանակ, որին ինձ հրավիրել էին։ Դա կարճ, բայց կարևոր և հիշվող ծանոթություն էր»,- նշեց Շաբուրովը։
Նա փոխանցեց նաև, որ ստեղծագործական և մարդկային մեծ բավականություն է ստացել` աշխատելով հայկական կոլեկտիվի հետ։ Հույս ունի, որ հայկական կողմի հետ համագործակցությունն այսքանով չի ավարտվի։

«Հիացած եմ նվագախմբով, քանի որ հազվագյուտ համադրություն է, երբ մարդիկ կարողանում են նվագել և անկեղծորեն ուզում են անել դա»,- ասաց Շաբուրովը։

Ինչպես նշեց Բաբուրյանը` Կամերային նվագախմբի կոլեկտիվին հագեցած ծրագիր է սպասվում։ Մոսկվայից վերադառնալուն պես` մայիսի 30-ին, նվագախումբը հանդես կգա համերգով։ Հայտնի իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Երևանում կամերային նվագախմբի հետ կկատարի «Բիթլների» և Ֆրենկ Սինատրայի ստեղծագործությունների մշակումներ։
Հունիսն ու հուլիսը ևս հագեցած կլինեն։ Բացի այդ, տարեվերջին հանդիսատեսին նվագախմբի հիմնադրման հոբելյանական տարեթվին նվիրված գալա-համերգ է սպասում։ Մինչև տարեվերջ Պետական կամերային նվագախումբը հյուրախաղերի հագեցած գրաֆիկ կունենա։
Լրահոս
0