00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրիպտոարժույթի ոլորտում Հայաստանը մոխրագույն գոտի է. ԿԲ նախագահի տեղակալ

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԿրիպտոարժույթ
Կրիպտոարժույթ - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Կրիպտոարժույթ
Բաժանորդագրվել
Հայաստանում կրիպտոարժույթի առևտուրը վերջին տարիներին մեծ թափ է հավաքել։ Սակայն պաշտոնական տվյալներ չկան, քանի որ օրենսդրությամբ այս գործունեությունը գրանցման ու հարկման ենթակա չէ։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Կրիպտոարժույթի ոլորտում Հայաստանը մոխրագույն գոտի է։ Նման գնահատական տվեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, թե որքանո՞վ են պաշտպանված կրիպտոարժույթի համաշխարհային շուկայում գործարքներ իրականացնող ՀՀ քաղաքացիները։

«Հայաստանը հիմա մեծ հաշվով համարվում է մոխրագույն դաշտ։ Մենք ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ ենք։ Ոչ մի քրեական կամ ադմինիստրատիվ պատասխանատվություն չկա»,- ասաց Խաչատրյանը։

ԿԲ նախագահի տեղակալն արձանագրեց, որ այս ոլորտը հայաստանյան օրենսդրության որևէ իրավական ակտով այս պահին չի կարգավորվում։ Բաց է նաև այդ գործունեության հարկման դաշտը։
«Այս պահին այդ գործունեության հարկումը դեռ անհասկանալի է։ Մենք քննարկում ենք։ Մեր ձեռքին արդեն կարգավորման մեծ օրենսդրական փոփոխությունների փաթեթ կա,– ասաց Խաչատրյանը,– չեմ ուզում տպավորություն լինի, թե մենք պետք է բոլորին տեսնենք, իրենց գործարքները նայենք, բոլորին պատժենք։ Ուղղակի պետք է կարգավորել։ Բայց մյուս կողմից էլ տրամադրվածություն չկա, որ կրիպտոանարխիայի մակարդակի երկիր ունենանք»։
ԿԲ նախագահի տեղակալը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունների մշակման համար ԿԲ մասնագետներն օգտվել են նաև ԵՄ-ում կիրառվող կարգավորումներից։
Հայաստանյան կարգավորումները, նրա խոսքով, շուրջ երկու տարի մշակվել են։ Առաջիկայում դրանք կհանձնվեն թղթին, որից հետո` հանրության ու օրենսդիրների դատին։
Որոշ տվյալներով` Հայաստանում ևս կրիպտոարժույթի առևտուրը վեջին տարիներին մեծ թափ է հավաքել։ Սակայն պաշտոնական տվյալներ չկան, քանի որ օրենսդրությամբ այս գործունեությունը գրանցման ու հարկման ենթակա չէ։
Այդուհանդերձ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ի պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր հայտնեց, որ Հայաստանում շատ մարդիկ տուժում են թվային արժույթի համաշխարհային շուկայում վերջերս տեղի ունեցող փոխարժեքի կտրուկ տատանումներից։

«Սա շատ մեծ ռիսկ է մեր քաղաքացիների համար, ովքեր կարող են շատ մեծ կորուստներ ունենալ, և մենք տեսնում ենք, որ ունեն։ Որովհետև շատ մեծ են տատանումները, և այդ տատանումների արդյունքում մարդիկ մեծ կորուստներ են ունենում։ Օգուտներ էլ են ունենում, բայց մենք տեսնում ենք, որ կորուստներն ավելի շատ են»,- ասաց Պապոյանը։

Աշխարհաքաղաքական վերջին իրադարձությունների ֆոնին, թվային արժույթի փոխարժեքը ևս վերջին ամիսներին նվազել է։ Միայն մայիսի սկզբից այն նվազել է արդեն 20 տոկոսով։ Համաշխարհային փորձագիտական գնահատականներով` չի բացառվում, որ այն կշարունակի նվազել, գուցե նաև գերազանցի մինչ օրս գրանցված ամենամեծ նվազումը` 2021թ-ի մայիսին գրանցված 35 տոկոսանոց անկումը։
Նշենք, որ աշխարհում կրիպտոարժույթի շրջանառությունը մեծ տարածում է ստացել 2011թ-ից սկսած, երբ դրա փոխարժեքը մի քանի դոլարից այսօր հասել է շուրջ 30 000 դոլարի։ Աշխարհի առաջին կրիպտոարժույթն ընդունված է համարել Bitcoin-ը, իսկ դրա ստեղծողը համարվում է ոմն Սատոսի Նակամոտոն։ Նրա ինքնությունը մինչ օրս բացահայտված չէ։ Մասնագետները չեն բացառում, որ այդ անվան տակ թաքնված է ծրագրավորողների մի ամբողջ խումբ:
Թվային դրամը՝ միջազգային արժո՞ւյթ. Հայաստանում կրիպտոհաբ ստեղծելու աշխատանքներ են ընթանում
Լրահոս
0